Իշխանության ներսում պատերազմ է

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իրեն բացահայտ աջակցած սորոսականների հետ առճակատման մեջ: Ավելի ճիշտ սորոսական ու ոչ սորոսական իշխանականների միջև բացահայտ առճակատում է սկսվել: Խնդիրն ամենեւին էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի «Սորոսն ում շունն է» արտահայտությունը եւ դրա առիթով բարձրացած սորոսական վայնասունը չէ, դա իշխանության ներսում ընթացող դիմակայության ու երկփեղկման միայն երևացող մասն է: Սորոսական շրջանակների անհանգիստ դրսեւեորումները բազում հարցերում վերջին ժամանակներս խիստ ակնհայտ է դարձել:
Թե ինչու, երևի ինչ-որ բան Փաշինյանն այն չի արել,քան ակնկալում էին, չնայած՝ կարծես հլու-հնազանդ բոլոր պահանջներն էլ կատարում է՝ բյուջեն բացել է նրանց առջեւ, լգբտ-ներին է կրծքով պաշտպանել, եկեղեցու դեմ ուղղված քայլեր է արել, ռուսների դեմ է քայլեր ձեռնարկել եւ այլն: Սակայն վերջին շրջանում սրան զուգահեռ Փաշինյանն իրեն թույլ է տվել նաեւ Ռուսաստանի նկատմամբ դրական ժեստեր ցուցաբերել, ինչպես Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելն էր, ի տարբերություն Արեւմուտքի, այս շնորհավորանքն ընկալվեց իբրեւ քաղաքական կուրսի ցուցադրություն: Կամ Ամուլսարի շահագործման հարցին լւծում չտալը: Եւ, ահա այս առիթներով ներքին խմորվող դիմակայությունն, ի վերջո, նման հրապարակային արտացոլանք է ստացել, երբ դանիելիոաննիսյաններն ու լարիսամինասյաններն այլեւս բացահայտ սպառնալիքի ու շանտաժի լեզվով են խոսում իշխանությունների հետ, երեկ Դանիել Իոաննիսյանը Լարիսա Մինասյանի բողոք-դիմումի մասին էր հիշեցնում Ալեն Սիմոնյանի դեմ եւ գրել է. «Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչո՞ւ.
1. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:
2. Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:
3. Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ...»:

Նրանց զուգահեռ Սորոսն ակտիվացրել է նաեւ արմանբաբաջանյանական, արամսարգսյանական թեւը , Սասնա ծռերին որն իշխանության դեմ պայքարը տանում է Ամուլսարի միջոցով:

Այս ամենը տեսնում է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ պատահական չէ ծռերի գործով մեղադրական խիստ եզրակազցությունն ու պատիժը:
Կամ պատահական չէ, որ Հեղափոխության պահապաններ խմբակը, որն այժմ գտնվում է Ալեն Սիմոնյանի հովանավորչության տակ, սկսել է թիրախում պահել Սասնա ծռերին:
Իշխանության թեւերի կամ շահառուների միջեւ այս գզվռտոցը գնալով սրվում է, Սորոսն ըստ ամենայի հասկանում է, որ Փաշինյանը իր <<տակից>> դուրս թռչելու քայլեր է անում, հասկանում է նաեւ, որ նրա դիրքերը թուլացել են եւ ներքին աջակցություն գրեթե չունի բացի իր հետ քայլածներից, ուստի ժամանակն է նրան հեռացնել վարչապետի պաշտոնից եւ իշխանությունը շարունակել այլ վարչապետի գլխավորությամբ, ոչ մի գնով չկորցնել ձեռբերածը :
Փաշինյանն էլ է սա հասկանում եւ դրա համար էլ Ալեն Սիմոնյանի շուրթերով Սորոսին ցույց տվեց իր տեղը, Սիմոնյանը միշտ ասում է այն, ինչի մասին Փաշինյանն իրեն թույլ չի կարող հրապարակային տալ որպես վարչապետ:

Անի Սահակյան

դիտվել է 8011 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am