Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան։ Այս մասին հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան, հետագա բուժման համար, Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»,- գրել է նա։