«Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում»
«Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» մեդիա ու իրական կյանքի օրակարգում ամեն պարագայում կրում է Հակոբյան Աննան և Ծիծեռնակաբերդի միջադեպը... Այս մասին գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը.
«Ինչ Տավուշ, ինչ հողերի հանձնում, ինչ առաջին մակարդակի սպառնալիքներ... դրանք այլևս թրենդային չեն, դրանց մասով հարցազրույցները ու ստատուսներն այլևս հետաքրքիր ու հայպային չեն...
Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները, իսկ հակառակ կողմը կամովին գնում մտնում է դրա տակ ու շարժվում նրա օրակագերով...
Որոշներն էլ շատ են անհանգստանում «նրա ընտանիքի» մասին, մոռանալով՝ որ աղբը 5000-ից ավել տուն առանց երեխա թողեց ու ընդունեց, որ կար տարբերակ էդպես չանելու...
Սա առաջին դեպքը չէ, վստահ եմ վերջինը չի լինելու... նիկոլոսը պարզունակ գործիքներով կառավարում է ձեզ, դուք էլ կամովին կառավարվում եք... մի տեսակ արդեն մեդիա ավանդույթային կոմֆորտի միջավայր է ստեղծվել
Ի դեպ, «նիկոլոս» և «ընտանիք» բառերը անհամատեղելի են... մի քիչ երկար մտածեք, միգուցե հասկանաք ինչ եմ ասում...»