Նիկոլը «սատանայի ծնունդ» է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը

Ռուսաստանը շարունակում է ակտիվ գրոհները Հայաստանի իշխանության դեմ: Առայժմ, ինչպես ավելի վաղ ներկայացրել ենք, դա անում մեր հայրենակիցների՝ Կրեմլի քարոզչամեքենայի ծանր հրետանու միջոցով, թե ինչ տեսք կստանան հաջորդիվ այդ գրոհները, դժվար է ասել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ՌԴ-ում
առավել քան ռադիկալ են տրամադրված եւ խաղում են բաց քաղաքարտերով: Հերթը ռեժիսոր Տիգրան Քեոսայանինն էր, նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին եւ ոչ միայն՝ մեկ անգամ եւս փաստելով, որ Նիկոլ Փաշինյանի ապազգային տեսակը ակներեւ է եղել դեռ 10-15 տարի առաջ եւ այնպես չէ, որ նա այսօր ինչ-ինչ կենտրոնների եւ ուժերի ծրագիրն է իրականացնում, նրա թրքամետ, ազգային ամեն ինչի վրա թքող տեսակը տեսանելի է եղել նաեւ անցյալում
:
Քեոսայանն անդրադարձել է այն աղմկոտ հոդվածին, որ մի քանի օր առաջ՜Մարգարիտա Սիմոնյանը եւ նկատել, որ
հիմա Հայաստանում տարօրինակ ոչինչ տեղի չի ունենում, Փաշինյանը պարզապես ժամանակի իր մտքերը տեղափոխում է գործնական հարթություն՝ քանդելով հայկական պետականությունը եւ ինքնությունը:
Քեոսայանը կիսվում է, որ ծանր հույզեր է ունեցել Փաշինյանի 2005 թվականի <<սարսափազդու>> հոդվածի ընթերցումից հետո: Ավելին պաշտոնական Մոսկվան
բացելով խաղաթղթերը բացահայտ մեղադրանք է ուղղում նաեւ ՀՀ նախկին իշխանություններին՝ ընդգելով,որ հենց նախկիններն են Փաշինյանին իշխանության բերել. <<Բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ աստիճանի աղքատացման, նվաստացման եւ ատելության պետք է ժողովրդին հասցրած լիներ Հայաստանի նախորդ իշխանությունը, որպեսզի այդ իսկ ժողովուրդն իր ձեռքերով իշխանության բերեր մի մարդու, որն ունակ էր նման բան գրելու>> գրում է ռեժիսորն ու շարունակում՝<< մի մարդու, որը կոչ է արել մոռանալ ինքներս մեզ, մոռանալ, թե ով ենք մենք եւ որտեղից, մարդու, որը կոչ է արել թքել նախնիների գերեզմաններին>>:

Ըստ նրա՝ նախորդ իշխանությունն, ի դեմ Սարգսյանի, պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ.<<Այն բանի համար, որ գիտակցաբար օրինականացրել է մանր լրագրողի՝ նրան խորհրդարանական ամբիոնը տրամադրելով։ Հավանաբար, այն նույն պատճառով, որով փակում էր ռուսական դպրոցները Հայաստանում`Արեւմուտքում ինչ-որ մեկին ցույց տալու համար, որ իր մոտ ամեն ինչ ժողովրդավարական հիմքերի վրա է։
Եվ շարունակել է ստել եւ թալանել սեփական ժողովրդին։ Իսկ հետո՝ իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածություն՝ Սարգսյանի անձեռնմխելիության դիմաց։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ Քոչարյանի կալանքի ֆոնին, որը մարտի 1-ին կատարել է իր սահմանադրական պարտականությունները, ոչ ոք ձեռք չի տալիս Սարգսյանին։ Խնամքով սափրված Փաշինյանի բախտը փիարի մասնագետների հարցում բերել է, որոնք նրան խորհուրդ են տվել մորուք պահել, «խակի» գույնի հագուստ կրել եւ աջ ձեռքը վիրակապել։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հերոս Մոնթեի հայտնի լուսանկարում է։ Նույնիսկ խորհրդային ոսկե տարիներին, երբ հանրապետությունը բարգավաճում էր, անկախություններից եւ ղարաբաղյան պատերազմներից առաջ, մարդը, որի գլխում կարող էին այնպիսի մտքեր ծնվել, ինչպիսիք արտահայտված են Փաշինյանի հոդվածում, լավագույն դեպքում կարող էր ծնողներից պատժվելու կամ լեռնային գյուղում պապիկի մոտ ոչխար արածեցնելու արտաքսվելու հույս ունենալ>>։
Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում ապազգային ծրագիր իրականացնելու համար նախկիններին մեղադրելուց, Փաշինյանին վերջին տաս տարիների ծնունդ համարելուց զատ Կրեմլը ըստ էության ընդգծում է, որ Հայաստանում իր խաղադրույքն անփոփոխ է եւ նրանք ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին են տեսնում առկա ռեժիմի այլընտրանք՝ թերեւս ակնարկելով, որ պատրաստ է ներել բոլորին, ովքեր դուրս կբերեն Հայաստանը սատանայի ճանկերից.<<Փաշինյանը հայկական հող է ուղարկվել գուցե Սորոսի, գուցե հենց սատանայի կողմից` նպատակ ունենալով խթանել գլոբալիզմի գաղափարները` գաղափարներ, որոնք պետք է վերափոխեն ժողովուրդների եզակիությունը ինչ-որ միջին մի բանի, որ արմատներ չունի: Այն ամենը, ինչը կանգնած է այս գաղափարի ճանապարհին, պետք է ոչնչացվի` կրոն, պատմություն, ազգային գրականություն` որպես այս նույն պատմության պահապան, ընտանիք>> նկատում է ռեժիսորը եւ հերթով թվարկում, որ Փաշինյանը հենց այդ ճանապարհին է:
Վերջում ապավինում է հնագույն ժողովրդի իմաստությանը եւ ասում, որ հավատում է՝ ոչ ոք, թեկուզեւ մանր վախկոտ սադրիչը, չի կարողանա ոչնչացնել այն, ինչը մեր նախնիների արյան օվկիանոսի գնով է հաջողվել պահպանել:

Անի Սահակյան

դիտվել է 25966 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am