Երբ աբիժնիկ լինելը ճակատագիր է

Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու միակ շնորհն ունեցող Արամ Զավենի Սարգսյանը չի դադարում ծառայաե: Տպավորություն է, որ այս մարդու համար կապ չունի, թե ով է տերը, ինքը պատրաստ է բոլոր ժամանակներում ծառա լինել եւ բավարարել տիրոջ ցանկությունները: Քաղաքական լեզվով ասած՝ հաճախորդը հաճախորդ է մնում բոլոր ժամանակներում։

Արամ Սարգսյանը նախկին իշխանության հաճախորդն էր։ Նրան, երևի եղբոր պատվին, պահում էին որպես ավելորդ ուտող բերան։ Ի վերջո, կարծես իր ծառայությունները հատուցում ստացան եւ նա հայտնվեց խորհրդարանում ու վայելում էր ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակը, բայց տեղի ունեցավ հեղափոխությունը եւ
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նա սկսեց քծնել հեղափոխությանը։ Արամ Սարգսյանի քծնանքը, սակայն, օգուտ չտվեց։ Նախկին հաճախորդ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, չուզեցավ ավելորդ ուտող բերան պահել։

Արամ Սարգսյանը չտեղավորվեց ոչ մի տեղ, տեւական ժամանակ ծպտունը չէր լսվում։ Հետո նորից վերագտավ իր նախկին գործը ու սկսեց ամեն առիթով քծնել ժողվարչապետին: Քանի կար սահմանադրական հանրաքվեն էր, Արամ Զավենիչը թեւերը քշտել մարզերով վազում էր Նիկոլ Փաշինյանի հետեւից ու քար նետում ՍԴ-ի վրա: Նա գրեթե միակն էր, ով աջակցում էր իշխանության հակաիրավական գործընթացը՝ չհաշված քաղաքական դիակների: Հիմա էլ Զավենիչին բեմ է բարձրացրել ընդդիմության ակտիվությունն ու Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխությունը: Մարդը որտեղ միկրոֆոն է տեսնում, վրա է տալիս ու իշխանության սազը նվագում: «Երկու միլիարդ տալիս ես, որ մի ամիս տանը քնես, էս ի՞նչ «միակ տղամարդու» մտածելակերպ է», ասում է նա աբիժնիկի հոգեբանությամբ:

Մարդն այս ողջ կյանքը մնացել է իր վարչապետության վեց ամիսների ծանր հիշողության տակ ու չի կարողանում ներել երկրորդ նախագահին: Բայց Ռոբերտ Քոչարյանը չէ մեղավորը, որ այդ վեց ամիսներից հետո Զավենիչն այդպես էլ չկարողացավ իր տեղը գտնել այս կյանքում եւ պարծենալ որեւէ մեկ դրվագով: Միակ առաքելությունը, որ նա կարողացավ ստանձնել հաճախորդությունն էր: Քոչարյանից աբիժնիկությունն այնքան մեծ է, որ Զավենիչն իրեն թույլ է տալիս մտնել նեղ անձնական տարածք եւ քննարկում Քոչարյանի քնի ու այլ հարցեր: Հետաքրքիր է, որ Արամ Սարգսյանը հայտնվեր այնպիսի իրավիճակում, ինչպիսին Քոչարյանն է, քանի մարդ կտնվի, որ ոչ թե երկու միլիոն, այլ երկու հազար դրամ կտա իր տանը քնելու համար, սա պետք է Արամ Սարգսյանին մտորելու առիթ տա եւ հիմա ոչ թե ծանր տանի այն փաստը, որ Քոչարյանի ապրած կյանքն այնպիսին է, որ մարդիկ մեկ ժամվա մեջ նրա համար կարող են միլիոն դոլար հավաքել –տալ, այլ իր ապրածի համար, որ այդպես էլ չգտավ իր տեղը ու եթե ինչ-որ շրջանակների համար նա ընդունելի է, ապա միայն Վազգենի եղբայրը լինելու փաստի համար: Եվրոպական բարձր արժեքների ջատագով ներկայացող այս մարդը փոխանակ խոսի այն ապօրինությունների մասին, որ կիրառում են երկրի նախկին նախագահի նկատմամբ, ով երկու տարի շարունակ սստիպված տանում է իր խաչը, փողային կեղտոտ բազարների մեջ է մտել: Փատորեն, երկրում մեկ հոգի չէ հոգեխանգարված սեւեռումներով ապրոմ, եթե այն մեկը Մարտի –ի տակ է մնացել ու Քոչարյանին այդ պատճառով է թիիվ մեկ թշնամի հռչակել, Արամ Սարգսյանն էլ չի կարողանում իր վեց ամիսնեից դուրս գալ:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը իր գրքում լավագույնս տվել է Արամ Սարգսյանի բնութագիրը.<<Արամը, պարզվեց, պատրաստ չէ այդպիսի պատասխանատվության՝ ո՛չ գիտելիքների մակարդակով, ո՛չ կառավարման փորձով, ո՛չ բնավորությամբ: Մենք հանդիպում էինք ամեն շաբաթ, և արդեն երկրորդ հանդիպմանը հասկացա, որ խիստ սխալվել եմ՝ նրան կառավարության ղեկավար նշանակելով: Նոր վարչապետը կատարելապես զուրկ էր համակարգայնությունից, հետևողականությունից ու առաջնահերթությունները տեսնելու ունակությունից: Ենթադրել անգամ չէի կարող, որ նա այդ աստիճան զուրկ է կառավարման հմտությունից. համենայնդեպս, գործարանի տնօրե՜ն էր եղել: Ավելի ուշ պարզվեց, որ ցեմենտի գործարանը, ըստ էության, ոչ թե նա էր ղեկավարել, այլ գլխավոր ինժեները: Բացի դրանից՝ Արամը շատ հեշտ էր ուրիշի ազդեցության տակ ընկնում: Նրա տեսակետը կախված էր այն բանից, թե ում հետ էր ավելի շատ շփվում վերջին օրերին կամ ժամերին, իսկ դրանք ավելի հաճախ մարդիկ էին, որոնց ծրագրերն ու նպատակները հակառակ էին իմին: Մի խոսքով, արտաքին նմանությունից բացի՝ եղբայրը Վազգենի հետ ընդհանուր ոչինչ չուներ: Այդ իրավիճակում, երբ տնտեսության մեջ բազում խնդիրներ կային, այդպիսի վարչապետ ունենալն անթույլատրելի էր: Բոլորը տեսնում էին, որ երկրում ոչինչ տեղից չի շարժվում, որոշումներ չեն ընդունվում, կառավարությունը տեղապտույտ է տալիս, չնայած նրան, որ նախարարներից շատերը լավ կառավարիչներ էին: Տնտեսությունն ակնթարթորեն արձագանքեց. 1999 թվականի վերջն ու 2000-ի սկիզբը լուրջ անկման շրջան դարձան>>:

Անի Սահակյան

դիտվել է 9894 անգամ
Լրահոս
Վարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասին Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններում Եթե Փաշինյանը լիներ պրոռուսական իշխանություն, հիմա արեւմտյան դեսպանները բարձրաձայնել էին կոռուպցիայի մասին Տղերք, վերջապես հասկացեք, որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող Ինչ ասեմ, ԶԼՄների հարցով էլ սերժացավ մեր վարչապետը։ Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին Պատրաստվում եմ դատի տալ Freenews.am կայքի խմբագրությանը, եթե վաղը մինչև ժամը 18։00֊ն տարածած ապատեղեկատվության հերքումը չհրապարակի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով Փաշինյանը հաստատեց՝ Ադրբեջանին ինֆորմացիա է տվել Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը» Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ. 168 ժամ Միթե՞ այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները Ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք...երկրորդ փորն է սվաղելու Ասում է՝ մի բան կանենք, գուցե մինչև 2050 թիվը․․․Քաղաքացին էլ է՝ դե ինչ անի խեղճ մարդը, հո չի ճղվելու։ Նիկոլ Փաշինյանն է՞լ է պատրաստվում արտահերթ ընտրություններին Պարոն Աղազարյան, իսկ կարո՞ղ է մի տույժ-տուգանք էլ սահմանեք իշխանության ներկայացուցիչների համար երկրում տոտալ բարդակ հաստատելու համար Բաքվում գոհ չեն ԱԳՆ Ջեհյուն Բայրամովի սեպտեմբերի 24-ի թբիլիսյան այցից Փաստացի բանը հասավ նրան, որ «կիրթ» Ալիևը շանտաժի է ենթարկում «ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ փնտրող» բարեկամ Փաշինյանին Մեկդ Նիկոլին հուշեք, որ չանի նման բան, ինքը իրեն գցելու ա քաքի մեջ, հետո չասեք չեմ զգուշացրել Նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման կրճատում. «Վեոլիա Ջուր» Վարույթ են հարուցում Ծառուկյանին կալանք չտված դատավորի դեմ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Հարգելի գործընկերներ, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։ Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈՒՇ. ԱՆԱՎԱՐՏ ՕՊԵՐԱ» ֆիլմի պրեմիերան։ Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Միջոցառումը կանցկացվի հետ... Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub