«Հակահեղափոխության փայատերերը» ստարտային վիճակում. առաջին քայլը Ծառուկյանինն է

Կիրակի օրվանից Հայաստանում քաղաքական պայքարն արդեն սեփականության ու կապիտալի լայնամաշտաբ վերաբաշխման հարցին է վերաբերում։ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադաձությունների գլխավոր նպատակը նրան ունեզրկելն է եւ Ծառուկյանով այդ պրոցեսի մեկնարկը տալը: Թերեւս սա էր պատճառը, որ քաղաքական գործընթացներում մշտապես զգուշավոր ԲՀԿ առաջնորդը, ինչպես ինքն է ասում` այս անգամ մինչեւ վերջ գնալ, եւ մի հատ էլ հրապարակային երդում ուտում, թե ով չգնա, անբարոյականի տղա լինի:

Կհաջողվի արդյոք Ծառուկյանին կանգնեցնել իր դեմ աշխատող պետական մեքենայի ընթացքը, կախված է միայն մի հանգամանքից, ինչպիսին կլինի դիմադրությունը: Նրա առանձնատանը կիրակի օրը կատարված խուզարկության օրը բավականին արագ ինքնակազմակերպվեց, տասնյակ աջակիցներ, աշխատակիցներ, ԲՀԿ-ական պատգամավորները ի աջակցություն Ծառուկյանի դուրս եկան փողոց բողոքի ինքնաբուխ ակցիա իրականացնելու: Իհարկե, առաջին անգամվա համար այն բավականին հաջողված ակցիա էր, բայց առաջիկայում ավելի հզոր ուժի ցուցադրություն է հարկավոր: Ծառուկյանը պետք է փոխի երկու տարի շարունակ Հայաստանը զբաղեցրած քաղաքական սերիալը, որի գլխավոր հերոսը Նիկոլ Փաշինյանն է, նա անում եւ ասում է ամեն ինչ՝ հայտարարելով, որ ունի հանրային վստահություն, ժողովրդի աջակցությունը:

ԲՀԿ առաջնորդն այժմ պետք է ցույց տա, թե ինքը որքան վստահություն ունի եւ այդպիսով իրեն ապահովագրի վարչապետի կամայականություններից: Ընդ որում՝ մեկնարկի համար անիմաստ է ակնկալել քաղաքական այլ ուժերի կամ իշխանությունների տեսադաշտում հայտնված մնացած անհատների, պոտենցիալ <<զոհերի>> աջակցությունը մի քանի պատճառներով, նախ առաջինը, որ թեեւ քաղաքական դաշտում ակնհայտ խմորումների եւ ընդդիության կոնսոոլիդացիայի նախանշանների, քաղաքական ուժերն այս պահին խուսափելու են քայլ անել՝ աչքի առաջ ունենալով ԲՀԿ-ի նախկին պահվածքը, երբ մի քանի անգամ ընկրկել է վճռական պահերին: Հետեւաբար նրանք ջուրը չտեսած չեն բոբիկանալու՝ սպասելով, որ առաջին քայլն անի իշխանության մսաղացի տակ այս պահին հայտնված Գագիկ Ծառուկյանը: Միայն վերջինիս վճառականության ու հաստատակամության պարագայում կարելի է ակնկալել, որ մյուսներն էլ ոտքի կանգնեն: Եւ, ի վերջո, պրոցեսների՝ ընդդիմության համար հաջողված սցենարից հետո սկսվելու է այսպես կոչված հակահեղափոխության փայատերերի կողմից իշխանության բաժանումը: Ուստի բոլորը կգործեն հենց այս հաշվարկով, նախ կտեսնեն ինչ ունի Ծառուկյանը, որքան ռեսուրս է կարողանում գեներացնել, ապա կցուցադրեն նաեւ իրենցը: Չնայած այս պահին էլ այնպես չէ, որ բոլորի մոտ <<ձեռքերը լվացած>> վիճակ է, մեկը մեդիա ռեսուրսով է աջակցություն ցուցաբերում, մյուսը իր երիտակտիվիստներին էր փողոց գործուղել եւ այսպես շարունակ: Բայց մեծ հաշվով, իշխանության դեմ պրոցեսների հաջողության գրավականը կախված է լինելու մեկնարկից, թե ինչպես է Ծառուկյանն այն տալու ու, ըստ այդմ էլ, կզարգանան գործընթացները:

Անի սահակյան

դիտվել է 4315 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am