Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու. Արայիկ Հարությունյան
Կարծում եմ, որ առաջիկա չորս օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման խնդրին:
«Մեր տեղեկություններով ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու, մենք թեև ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք նման միջոցառումներ չիրականացնել, բայց ունենք այդպիսի տեղեկություններ»,-ասաց նա` հորդորելով զերծ մնալ նման միջոցառումների կազմակերպումից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց որ պետք է դպրոցի տնօրենների և համայնքի ղեկավարների համար պատասխանատվություն սահմանել: