«Ղարաբաղ Տելեկոմը» մենաշնորհ է ստացել, որում մասնաբաժին ունեն Արայիկ Հարությունյանը եւ Տիգրան Ավինյանը. Մետաքս Հակոբյան

Արցախում կապ ապահովող միակ օպերատորը կրկին դարձել է «Ղարաբաղ Տելեկոմը», որում, ըստ որոշ տեղեկությունների, մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պատերազմի ժամանակ պարզվեց, որ «Ղարաբաղ տելեկոմը» տեխնիկապես պաշտպանված չէ եւ շատ արագ շարքից դուրս եկավ: VivaCell MTS-ն այդ պահին, կարելի է ասել՝ փրկեց մեզ եւ պաշտպանեց մեր կապն արտաքին աշխարհի հետ: Հուլիսի 1-ից, սակայն, VivaCell MTS-ը դուրս է եկել Արցախից եւ գործում է ռոումինգի ձեւով: Արցախի նախագահի պարզաբանմամբ՝ օպերատորին առաջարկվել է լիցենզավորվել եւ օրինական դաշտ մտնել, սակայն հրաժարվել են: Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ես չեմ կարող հերքել կամ հաստատել, որովհետեւ մենք այդպիսի հայտարարություններ շատ ենք լսել, որոնք իրականությանը չեն համապատասխանել: Պատգամավորներով հարցում ենք արել ենք օպերատորին, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ «Ղարաբաղ տելեկոմը» այժմ կրկին մենաշնորհային դիրք է ստացել Արցախում, ինչպես պատերազմից առաջ էր:

«Օպերատորի սեփականատերերը փոխվել են, եւ Արցախում լուրեր են պտտվում, որ «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչի շնորհիվ են կարողացել են հեշտությամբ մենաշնորհային դիրք գրավել: Կա նաեւ երրորդ բաժնետեր, որը բիզնեսմեն է: Այս օպերատորը վերցրել է ամբողջ դաշտը, մեծ է շահույթ է ստանում, բայց փոխարենը մատուցում է շատ վատ կապ: Առհասարակ, պատերազմից հետո Արցախը շատերի համար ուղղակի դարձել է բիզնեսի վայր, որտեղ հանգիստ կարելի է մենաշնորհային դիրք գրավել, եւ սա էլ այդ դեպքերից է»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակի եւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

դիտվել է 524 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am