Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը շարունակում է ակտիվորեն քննարկվել:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը բառացի խնդրում է Պուտինին ջանքեր գործադրել «ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»։ Պուտինին ուղղված խնդրագրում Հարությունյանը չի թաքցնում եւ ընդգծում է տարածաշրջանում այս պետության եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրի դերակատարումը․ «Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին»:
Որ աջակցության համար վաղուց էր պետք դիմել ՌԴ իշխանություններին եւ նախեւառաջ ՀՀ իշխանությունների մակարդակով, դրանում կարծես երկրորդ կարծիք չկա, եթե կա էլ, ապա կամ արեւմտյան գրանտակերների կողմից է հնչում, կամ էլ պետության անվտանգության խնդրի խորքը չպատկերացնող արկածախնդիրների կողմից: Որոնք մի քանի տարի առաջ ավելի կատաղի քննադատում, ծաղրում էին Զորի Բալայանի համանման կոչ-առաջարկը: Սակայն այստեղ մեկ այլ նրբերանգ է ավելի ակնառու դառնում՝ հիմա Արայիկ Հարությունյնաը որպես ով է դիմում ՌԴ նախագահին: Ամիսներ առաջ ՀՀ իշխանական մակարդակով շրջանառության մեջ դրեցինք Արցախը ՀՀ մարզ լինելու հասկացությունը, Բակո Սահակյանին դիմեցին որպես Արցախի մարզպետ, ու իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց, առավել եւս չդատապարտեց այս դիմելաձեւը:
Հիմա հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանը որպես մարզպետ է դիմո՞ւմ ՌԴ նախագահին: Տեսնես հիմա իշխանությունները ինչ են մտածում, Բակո Սահակյանին Արցախի մարզպետ ներկայացնելից մտքներով անցել է, որ Արցախն ու Հայաստանը մի օր կհայտնվեն այս իրավիճակում, եւ հենց իրենք կկանգնեն փաստի առջեւ՝ ի վերջո, ԱՀ նախագահը որպես ով պետք է դիմի ՌԴ նախագահին: Մյուս կողմից՝ Արայիկ Հարությունյանն այնքան տրվեց Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին, որ Արցախն էլ չպահպանեց իր ինքնուրույնությունը՝ թե կադրերի նշանակման հարցում, որի մասին առիթ ունեցել ենք արդեն գրելու, թե, առհասարակ, այլ տերությունների հետ հարաբերությունների հարցում: Տեսնես Հարությունյանը ամիսներ առաջ, երբ առանցքային պաշտոններում նշանակում էր այնպիսի մարդկանց, որոնք մեղմ ասած վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, մտածում էր, որ մի օր Պուտինին խնդրագրով է դիմելու: Որքան էլ ցավալի է, բայց ՀՀ և ԱՀ իշխանություններն անհեռատես են եղել նաեւ Արցախի հարցում:
Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք
Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա:
Մարտի 2-ին, ժամը 11։00-ին Newmag հրատարակչատունը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու և լուսաբանելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի շնորհանդեսը:
Մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ» թեմայով:
Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է գրականագետ Ամալյա Գրիգորյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ