Ռուսաստանն անցնում է բացահայտ ճնշումների, Փաշինյանի «զենքը» կրուտիտն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ լուրջ հոգեբանական խնդիրներ ունի կամ կրուտիտի մեծ վարպետ է, քերթողահայրը: Մենք ամենեւին էլ նպատակ չունենք պիտակավորել կամ վիրավորել վարչապետին, իր <<դիագնոզը>> տվել է անձամբ ինքը՝ ֆեյսբուքյան այսօրվա լայվի ընթացքում դրսեւորած ոչ ադեկվատ պահվածքով: Փաշինյանը ոչինչ որ մտքերը չէր կարողանում ժողովել՝ մի թեմայից մյուսն էր թռչում, բայց այնպիսի հայտարարություններ արեց, որոնք կարելի է ինքնախոստովանական ցուցմունք համարել: Ինչպես հայտնի է վերջին օրերին, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշումից հետո ռուսական կողմի գործուն մասնակցությամ հայաստանյան իշխանության նկատմամբ օղակը սեղմվում է,մինչ որոշումը Լավրովի նախազգուշացնող հայտարարությունից հետո մաքսանենգ ծխախոտի պատմության մասին ինֆորմացիոն արտահոսքերը հաջորդեցին մեկը մյուսին, ադամանդի ու ոսկու կանտրաբանդայի մասին պատմություններն էլ մյուս կողմից: Եւ ինչ, ալամ աշխարհին ալան-թալանի մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այսուհետ չի պատասխանելու իր եւ ընտանիքի մասին <<սուտ>> լուրերին: Փաշինյանը լայվ էր մտել կորոնովիրուսի համաճարակը կանխելու քայլերի մասին զրուցելու նպատակով, բայց կեսից պարզվեց, որ քողարկված իրական նպատակը հենց այս մեսիջը տեղ հասցնելն էր «Ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում, մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչո՞ւ չեք հերքում։ Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա երկու միլիոն դոլար են ծախսել, ռեկետ են անում, էս ինչի գործ են անում, կոշիկի գործ են անում, նարկոտիկի գործ են անում։ Տենց հերքելով... Ուզում եք հավատալ՝ հավատացեք։ Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին»,- զայրացած ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը վարչապետի աթոռին է նստած, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։ «Ինչի՞ համար եք ինձ բերել, այստեղ նստեցրել. որ ռեկետ անե՞մ։ Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն՝ ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,- ավելացրեց կրուտիտի քերթողահայրը:
Ըստ նրա՝ տարածվող լուրերը իշխանության մասին գոյություն ունեցող կարծրատիպերի հետևանք է։
«Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ, թող հավատա։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի։ Ով տենց է մտածում, թող մտածի։ Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ։ Էս խոսակցությունները պետք է վերջացնել...Դե հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, դե հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե հերքեք, որ ուղտ չեք»: Փաստորեն, ընդդիմության կարգավիճակում նախկինների մասին փաշինյանական հայտարարություններն ու մեղադրանքներն էլ պետք է դիտարկեն <<փչացվածության աստիճանի>> համատեքստում: Նիկոլ Փաշինյանի պահվածքը նույնիսկ <<կրուտիտ>> էլ չէ, այլ ցինիզմ, որը հեղափոխության առաջնորդը դրսեւորում է իրեն վստահության քվե տված քաղաքացիների նկատմամբ, նրանց մոտավորապես հասկացնելով, որ ինձ ընտրել եք, ուրեմն բարի եղեք քիթներդ չխոթել իմ մութ գործերի մեջ, տվել եք վստահության քվե, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, ոչ հաշվետու եմ ձեր առջեւ, ոչ էլ տեսնում եմ դրա կարիքը, իսկ ովքեր էլ կիմանան իր մութ գործերի մասին ու կբարձրաձայնեն այդ մասին, ցույց կտան իրենց փչացվածության աստիճանը: Իհարկե, այս հայտարարություններից հետո հայ ժողովրդի հույսը վարչապետի տիկինն է, ով մեկ օր առաջ հրապարակային խրախուսում էր հոգեբանի դիմել, որ դա ամոթ բան չէ: Միգուցե նա մի հոգեբանի հաստիք գրի ամուսնու աշխատակազմում, որպեսզի հանրությանը զերծ պահեն այսպիսի ցնցումներից: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը պարզ մանիպուլացիայով փորձեց շրջանցել ծխախոտի կանդրաբանդայի մասին լուրերը՝ հասկանալով, որ չի կարող հերքել անհերքելին, քանի որ դիմացը ոչ թե նախկիններն են, որոնց մասին կարելի է օդում կրակել ու թալանչի ու հանցագործ հռչակել, այլ դիմացը ռազմավարական հզոր պետությունն է ու հերքումներին ի պատասխան ծանրակշիռ փաստարկներ կարող է հանդես գալ: Սա խոշոր միջազգային սկանդալ է, որի հաշվով ստել հնարավոր չի լինելու:Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի այսպիսի սկանդալների: Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային լուրջ խմորումներ են ընթանում եւ Ռուսաստանը Հայաստանում իր ազդեցությունը վերականգնելու կոշտ պլաններ ունի եւ երբ ասում էինք, որ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը դուրս է եկել Ռուբերտ Քոչարյանի ազատել-չազատելու հարթությունից, չէինք սխալվում: Ռուսաստանը հասկանում է, որ Արեւմուտքի հատուկ ծրագրով իշխանության եկած Փաշինյանի դեմ միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է,ով անցած ճանապարհով ապացուցել է իր վճռականությունը եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրաբնդման երաշխավոր դարձել: Հիմա տարածաշրջանային բուռն զարգացումները Ռուսաստանին այլ քաղաքական գործիչների եւ ուժերի վրա խաղադրույք կատարելու, էքսպերիմենտների ժամանակ չեն տալիս ոչ այնքան կամային, թույլ ֆիգուրների, դիցուք Կարեն Կարապետյանի եւ ուրիշների միջոցով:
Մենք գրել էինք նաեւ, որ հենց այս համատեքստում Քոչարյանի կալանքի որոշումը չփոխելու Փաշինյանի քաղաքական որոշումը ծանր է նստելու ոչ միայն իր իշխանության, այլ պետության վրա եւ որ ռուսական կողմը դիմելու է նման հակահարվածների: Սրանք դեռեւս ծիծեռնակներն են եւ շոուն դեռ առջեւում է, ինչի առիթով էլ Նիկոլ Փաշինյանը թերեւս կորցրել է ադեկվատությունը :

Անի Սահակյան

դիտվել է 9773 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am