Քարակերտում 100 ոչխար ու գառներ են սատկել

Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 38-ամյա Ալբերտ Դավթյանն ու իր ընտանիքի անդամները հայտնվել են անելանելի ու անպաշտպան վիճակում։

Այսօր՝ մարտի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Դավթյանն ասում էր.

«Երկար ժամանակ է՝ վարկերով զբաղվում ենք ոչխարաբուծությամբ, առավոտից իրիկուն մեր արդար քրտինքն ենք դնում աշխատանքում, բայց չգիտեմ թե ով, որ կառույցը պետք է այս հարցը լուծի, քանի որ Արմավիրի մարզպետարանից ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, ինչ-որ հիվանդություն սկսեց տարածվել ոչխարների հոտում, ինչի պատճառով էլ մոտ 100 գլուխ ոչխար ու գառնուկներ սատկեցին։

Մեծ մասին էլ որ նայում եմ, կարծես հոգեվարքի մեջ լինեն։ Անհանգստանալով, երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, անալիզները տարել եմ լաբորատորիա, մարտի 11-ին լաբորատորիայից ստացվել են պատասխանները, հիվանդությունը նշվել է «թեյլերյոզ»։

Զանգել, հարցրել եմ՝ ինչպես պայքարեմ հիվանդության դեմ, պարզվում է՝ իրենք էլ չգիտեն, թե ինչ կարող եմ անել, որ մնացած անասունները փրկվեն։Թե էդ ինչ հիվանդություն է, ինչ դեղերով պիտի դրա դեմն առնեմ, որ մնացածները չսատկեն, ինչու չէ նաև չտարածվի հիվանդությունը, դա պետք է հուզի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, Արմավիրի մարզպետին, բայց կարծես նրանց չի էլ հետաքրքրում, թե գյուղացին ինչ տանջանք է տանում։ Բա եթե դուք չեք ուզում պարզեք էս հիվանդության պատճառը ու խորհուրդներ չեք տալիս, թե մենք ոնց անենք, էլ մենք ձեզ ոնց հավատանք, երբ ասում եք, թե գյուղացու մեջքին եք կանգնած։ Առաջ լավ էր, գյուղատնտեսության նախարարություն կար, մարզերում գյուղվարչություններ ու բաժիններ ունեին, երբ խնդիր էինք ունենում, դիմում էինք էդ մարդկանց, ինչով հնարավոր էր՝ թե՛ խորհուրդներով, թե՛ ֆինանսական աջակցություն էին ցույց տալիս։ Իսկ հիմա մնացել ենք անօգնական վիճակում»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս գյուղում մի քանի անգամ եղել են գայլերի հարձակման դեպքեր, երբ գյուղացիները միլիոնների վնասներ են կրել ու կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը այդ դեպքերում էլ ոչինչ չեն արել, օգնության ձեռք չեն մեկնել մարդկանց։ Ինչ-որ պաշտոնյաներ եկել են գյուղ, տեսել, նկարահանել են ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված գնացել են։ Այս դեպքում ոչ թե գայլերն են հոշոտել, այլ ինչ-որ կասկածելի հիվանդություն ու դրա դեմը Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է շատ արագ առնել, թե չէ ինչպես գյուղացիներն են նշում՝ չի բացառվում «մակարովի գյուլլի» նման վիրուսը տարածվի հարևան գյուղեր։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video) Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ Տո տվողին է՛լ, առնողին է՛լ. դե գնացե՛ք, հետ բերեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է Աբովյանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Քարակերտում 100 ոչխար ու գառներ են սատկել Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին Իսրայելում մեկ օրում վիրավորվել է 179 մարդ Նիկոլը Ստրասբուրգում՝ բացահայտ դավաճանություն, ստեր․ Արմեն Աշոտյանը «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն ԵԽԽՎ-ում․ Փաշինյանը «պայթել է»․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am