Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին

«France 24» հեռուստաալիքի գլխավոր «Tête-à-Tête» հաղորդման շրջանակներում ներկայացրել եմ ալիևյան ռեժիմի հանցավոր բնույթը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող շարունակական ցեղասպանությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցը։

«Ի պատասխան մեկ ամիս առաջ նույն հարթակում Ալիևի հնչեցրած կեղծիքների ու զրպարտությունների՝ ընդգծել եմ, որ հենց ինքն է նացիստ առաջնորդ, ում քաղաքականությունը հիմնված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա:

Հայելային մեղադրանքներ և Նյուրնբերգյան դատարանի անհրաժեշտությունը

Արձագանքելով Ալիևի կողմից մեր առաջնորդներին «Հոլոքոստի կազմակերպիչների» հետ համեմատելու կեղծ պնդումներին՝ դրանք որակել եմ որպես դասագրքային «հայելային մեղադրանքներ»: Իրականությունն այն է, որ հենց Ալիևը պետք է կանգնի ժամանակակից Նյուրնբերգյան դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար: Միջազգային հանրության անգործությունը միայն խրախուսում է այս ցեղասպան քաղաքականությունը:


Պատանդները որպես նվաստացման գործիք

Բաքվում ապօրինաբար պահվող 19 հայ պատանդները, այդ թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը, Ալիևի ձեռքում օգտագործվում են որպես խաղաքարտ՝ հայ ազգին նվաստացնելու համար: Նրանց նկատմամբ կայացված շինծու դատավճիռները արդարադատության խորը ձախողում են և ցեղասպանական մտադրության ուղղակի դրսևորում: Սա կոլեկտիվ պատիժ է մի ամբողջ ժողովրդի դեմ՝ իր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար:

Վաշինգտոնյան հռչակագիրը և մեր իրավունքների անտեսումը


Անդրադարձել եմ նաև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին: Փաստաթղթում Արցախի կարգավիճակի, մեր ժողովրդի իրավունքների և անվտանգության լիակատար անտեսումը որակել եմ որպես քաղաքական դավաճանություն Հայաստանի իշխանությունների կողմից: Որևէ թուղթ չի կարող երաշխավորել տևական խաղաղություն, եթե այն չի պաշտպանում մեր ժողովրդին, մեր 400 եկեղեցիները և 6,000 մշակութային հուշարձանները բնաջնջման ձգտող վարչակարգից:

Անդրդվելի պայքար վերադարձի իրավունքի համար

Մեր պայքարը շարունակվում է՝ անկախ աշխարհաքաղաքական շահերից: Մենք պահանջում ենք վերադարձ մեր հայրենի տներ՝ միջազգային հստակ անվտանգային երաշխիքների ներքո: Ցեղասպանությունը երբեք չի կարող հիմք հանդիսանալ խաղաղության համար, իսկ արդար աշխարհակարգը պետք է ի վերջո պատասխանատվության ենթարկի Ալիևի հանցավոր վարչակարգին:

Հարցազրույցի ամբողջական տեսանյութը հասանելի է մեկնաբանությամբ տեղադրված հղումով»,- գրել է նա:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am