Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն

Եվրոպական խորհրդարանում բոլորը գիտեին, թե ում հետ գործ ունեն և հենց այդ պատճառով հոտնկայս ծափահարում էին հայ ժողովրդի, ՀՀ–ի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին։ Ծափահարությունները մի պահ բուռն դարձան։ Բուն պատճառն այն էր, որ ծափահարող եվրապատգամավորները հիացած էին իրենք իրենցով, իրենց «կրեատուրայով»։ Իրենք իրենց «Շարիկովով» էին զմայլվում։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն, Զուրաբիշվիլուն, Փաշինյանին, Սահակաշվիլուն, որովհետև դրանք իրենց ղեկավարած երկրները դարձրել են դոշի բրոշկա ու դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բռնաբարած այդ գործիչներին, քանզի նրանք համաձայնել են իրենց աթոռի ու կաշվի փրկության համար Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան դարձնել Արևմուտքի հակառուսական պայքարի մանրադրամ, համաձայնել են տարածքների ու պետականության կորստի գնով ծառայել դրսի շահերին, համաձայնել են զոհաբերել իրենց երկրների որդիներին՝ հանուն համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալի և հանուն աթոռի։ Համաձայնել են խաղաղության քարոզի ներքո դառնալ պատերազմի ագռավներ ու պարտության տանել սեփական ժողովուրդներին։

Ահա թե ինչու էին եվրապատգամավորները ծափահարում Նիկոլ Փաշինյանին։ Նման ծափահարություններ էին հնչում նաև Էրդողանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի, Բայդենի, Բորելի, Ուրսուլայի կողմից 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյանի ձեռքերով հանձնվում էր Արցախը և նախապատրաստվում էր 120 հազար հայերի էթնիկ զտումը։

Եվրապատգամավորները ավանսով ծափահարում էին նաև Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում մոլդովական սցենարի հայկական տարբերակին և քաջալերում Փաշինյանի կատարելիք ընտրակեղծիքները, բայց հայ ժողովուրդը կարող է և պետք է այդ ծափահարությունները խլացնի իր քվեարկությամբ։ Իրանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը ցույց տվեցին, որ եթե կա պետական մտածողություն, կամք, վճռականություն և արժանապատվություն, ապա ոչ մի արտաքին ուժ ունակ չէ կոտրել ժողովրդի՝ պետականություն ունենալու ձգտումը։

Մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում արդեն աշխարհը, այդ թվում՝ մեր թշնամիները, «լուռ» կծափահարեն մեզ, իրականում կհարգեն Հայաստանին ու հաշվի կնստեն հետներս։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am