Մարտի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացել է գրեփլինգի Hype FC Brazil մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և Մոհամադ Մոկաևի գոտեմարտն էր։
Հանդիպումն անցկացվել է Submission Only (հաղթանակ միայն հանձնվելով) կանոններով և նախատեսված է եղել տասը րոպե։ Սակայն Ծառուկյանը թույլ չի տվել, որպեսզի գոտեմարտը հասնի ավարտին։ Հիմնական ժամանակի սպառվելուց երեք րոպե առաջ նրան հաջողվել է բռնել մրցակցին և հիանալի խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթանակ կորզել։
Հավելենք նաև, որ նույն մրցաշարի շրջանակում կայացած մեկ այլ գրեփլինգ-գոտեմարտում Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) և բրազիլացի Էդսոն Բարբոզայի դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը