ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները

ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Ըստ ամենայնի՝ ԲԴԽ-ն որոշումն ընդունել է միաձայն, համենայն դեպս՝ հատուկ կարծիքի առկայության մասին ոչինչ չասվեց։ Որոշման հրապարակմանը չի ներկայացել Դավիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Մասնավորապես, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ-ի՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատին առաջնահերթության կարգ էր տրվել:

Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, սակայն անգամ ՍԴ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումն արձանագրելուց հետո ԲԴԽ-ն մերժել է գործի վերանայման պահանջով դատավորի դիմումը, ավելին, թեև ՍԴ-ն արձանագրել էր լսված լինելու իրավունքի խախտումը, ԲԴԽ-ն վերանայման դիմումը քննել է գրավոր ընթացակարգով՝ կրկին առանց դատավորի մասնակցության։
Փաստացի ստեղծվել էր իրավիճակ, որ ԲԴԽ-ն ուղղակիորեն հրաժարվել է կատարել Բարձր դատարանի որոշումը` փաստացի հրաժարվելով վերացնել դատավորի իրավունքների խախտումը։ Այս որոշումից հետո դատավորը երկրորդ անհատական դիմումն է ներկայացրել ՍԴ, որի վերաբերյալ 2025թ. հուլիսին ՍԴ-ն դիրքորոշում է հայտնել` արձանագրելով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Այս որոշման հիմքով դատավորը հոկտեմբերի 28-ին նոր դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները դադարեցնելու, Դավիթ Հարությունյանին նախկինում զբաղեցրած` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու մասին:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

pastinfo.am

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Ըստ Նիկոլի որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am