Այս կադրերը դաժան հիշեցում են մեր սեփական հողում տեսած ցեղասպանական պատկերների․ Վարդանյան
Արցախի կորստից հետո որևէ այլ ժողովրդի ցավի նկատմամբ կարեկցանք դրսևորելը դժվար է. այնպես ստացվեց, որ մեզ կարեկցողներ չգտնվեցին։ Այս մասին գրել է Քրիստինե Վարդանյանը.
«Բայց կարեկցանքը, թերևս, մեր ինքնության այն շերտն է, որը հնարավոր չէ ջնջել։
Այս օրերին հարևան Իրանից ստացվող կադրերը՝ դպրոցահասակ աղջիկների թիրախավորումն ու նրանց համար փորվող այս շարքերով գերեզմանները, սթափեցնող հարված էին այդ թմբիրին։
Այս կադրերը դաժան հիշեցում են մեր սեփական հողում տեսած ցեղասպանական պատկերների և պարզ ու շատ բնական ճշմարտության մասին՝ «իրավունքը ուժն է միայն»»։
