Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր

Բեյրութի հյուսիս-արևելքում գտնվող Բաալբեք քաղաքում իսրայելական օդուժի կողմից բնակելի համալիրին ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։Տարբեր գերատեսչություններ ներգրավված են փլատակներում մնացած անձանց որոնողափրկարարական աշխատանքներում։

Բաալբեքի քաղաքապետը հայտնել է, որ բնակելի համալիրում բնակվում էին միայն քաղաքացիական ընտանիքներ:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 3-ի երեկո զոհերի թիվը հասել է 50-ի, իսկ վիրավորներինը՝ 335-ի։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը մարտի 4-ին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող 16 գյուղի բնակիչներին։

Իսրայելական ուժերը նաև թիրախավորել են Բաաբդա քաղաքի մոտակայքում գտնվող հյուրանոցը, ալ-Հազմիե ճանապարհը։Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մարտի 4-ի առավոտյան հրթիռային հարվածով թիրախավորվել է Իսրայելի հյուսիսային Մետուլա քաղաքի մոտակայքում գտնվող իսրայելական բանակի զորքերի հավաքատեղին:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։

Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am