Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։

Նշենք, որ քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։ Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է։

Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի շրջանակներում դատարանը հայցի ապահովում էր կիրառել՝ արգելանք դնելով Հակոբյանի և Հարությունյանի գույքի վրա՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Ամիսներ անց, սակայն, գործը կարճվել է։ Որոշումը դատարանը կայացրել է 2025թ․ դեկտեմբերին՝ բավարարելով կողմի միջնորդությունը։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Արմիդա Ոսկանյանի և Դիանա Հովհաննիսյանի, փետրվարի 19-ին բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Իրանը սպառնում է հարվածել Իրաքի քրդերին Հայաստանը` համաշխարհային ֆինանսական շուկաների մաս. ինչ կտա Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում (տեսանյութ) Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am