Եվրոպական մայրաքաղաքներն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Մինչև վերջերս եվրոպական մայրաքաղաքները հստակ հայտարարում էին, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Անցել է չորս օր, և որոշների մոտ դիրքորոշումներն արդեն փոխվել են։

Նրանք աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով։

Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների է ուղարկում ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեկ ականակիր, Փարիզն արդեն հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակրին՝ ուղևորվել դեպի Միջերկրական ծով:

Հարկ է ֆիքսել, որ դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել հատկապես այն բանից հետո, երբ Իրանի կողմից ռմբակոծվեց Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազան: Երբ հասկացան, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված և կարող է ամբողջովին խզել Իսպանիայի հետ առևտրային կապերը (նույնը կարող է սպառնալ նաև այլ երկրների):

Հասկացան, երբ վառելիքի գներն աշխարհում ու հատկապես Եվրոպայում սկսեցին թռիչքաձև աճել: Հասկացան, երբ տեսան, որ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունները, տարբեր երկրների կոմունիկացիոն, էներգետիկ-առևտրային շահերին է առնչվելու և որոշեցին անմասն չմնալ:

Չեմ կարծում, որ պաշտոնական Փարիզը և Լոնդոնը որոշել են աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, որովհետև ցանկանում են ամրացնել պաշտպանություն։ Այլ որովհետև արդեն անմիջականորեն զգում են սեփական շահերին ուղղված սպառնալիքները և ստիպված են անշտապ ներքաշվել Մերձավոր Արևելքում եփվող մեծ կաթսայի շիլափլաֆի մեջ:

Դատելով Եվրոպական ԶԼՄ-ների վերլուծականներից՝ նկատելի է այն թեզը, որ եթե կանխարգելիչ մասնակցություն չունենան այս պատերազմում, ապա այդ պատերազմի քամիները, կամ առնվազն դրանց տնտեսական, սոցիալական ու անվտանգային հետևանքները փչելու են նաև դեպի Եվրոպա:

Հ.Գ.
Եթե հավատանք վերջին հայտարարությանը, ըստ որի՝ Իսրայելի բանակն արդեն վնասազերծել է Իրանի միջուկային պոտենցիալը, ապա այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան»:

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am