Ընդդիմադիրները պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը. Վահե Հովհաննիսյան

Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինք

Պետք է ուշադիր լինել. իշխանության ներկայացուցիչների երեկվա ձևակերպումները և տոնայնությունը՝ գալիք ընտրությունների թեմայով, խոսում են իշխանության մարտավարության փոփոխության մասին։

Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թույլ չենք տա Գյումրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնհայտ սխալ էր, որովհետև իշխանությունը ինքն իր ձեռքով բանաձև տվեց ընտրական պրոցեսին։ Ու որքան հաճախ էին այդ բանաձևը կրկնում իշխանության խոսնակները, այնքան այն արագ էր տարածվում հասարակության մեջ ու դառնում ընդդիմադիր համակարգերը լուռ համախմբող գաղափար։

Սա իշխանությունները ֆիքսեցին, և երեկվա ասելիքի շեշտադրումները հուշում են մարտավարության կտրուկ փոփոխության մասին։ «Գյումրի-2»-ը ենթադրում էր, որ իշխանությունն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը հավաքում են նվազագույնը 51 տոկոս, իսկ իրենք փոքրամասնություն են։ Իսկ նոր sms-ի բովանդակությունը լրիվ հակառակն է, իբր «ընդդիմության պայքարն ընդամենը ընդդիմադիր ձայների՝ մի 20 տոկոսի համար է»։ Իբր՝ իշխանությունը վերարտադրվում է 50 և շատ ավելի տոկոսով։

Վստահաբար, առաջիկայում հենց այս մարտավարությունն են առաջ տանելու, իբր «մենք հաղթած ենք, մեր դեմ խաղ չկա»՝ ձեռքի հետ գործի դնելով կեղծ սոցիոլոգիական արշավներ։

Բայց վստահաբար նաև ա´յս մարտավարությունն է կարճ ժամանակ անց փոխվելու. այն հնացած է և տեխնոլոգիաների այս դարաշրջանում իրական հանրային տրամադրությունների հետ առերեսման ընթացքում արագ արժեզրկվում է։

Երեկ հանրայնացված մարտավարության մյուս, ածանցյալ նպատակը ներընդդիմադիր լարվածություն և հակասություններ առաջացնելն է։ Սա փորձելու են ուժեղացնել նաև ստվերային ազդեցության մեթոդներով։ Սա, այնուամենայնիվ, վատ հաշվարկված մոտեցում է, որովհետև ընդդիմադիր բոլոր համակարգերում կան լուրջ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ այս պրիմիտիվ հնարքն աշխատի։

Կա նաև օբյեկտիվ կարևոր գործոն. ընդդիմադիր խոշոր համակարգերն իրարից ձայն չեն փախցնում։ Ստացվել է մի ընթացք, երբ նրանք հավաքում են, կոնսոլիդացնում են իրենցը և չեն փախցնում ինչ-որ կոնստանտ ընդդիմադիր էլեկտորատ։

Եվ վերջապես, այս մարտավարության մյուս ածանցյալ գիծը լկտի հարձակումներն են ընդդիմադիր համակարգերի և գործիչների հանդեպ։

Հետագա ընթացքը

Անկախ իր տոնայնությունից, փոփոխվող մարտավարություններից, շարքերին դուխ տալու քայլերից՝ իշխանությունը շատ լավ տիրապետում է օբյեկտիվ վիճակին, իսկ այն նրան վերարտադրման հնարավորություններ չի տալիս։ Այս պայմաններում առաջիկայում ի՞նչ սպասել իշխանությունից.

1. Իշխանությունը ձևավորելու է իր դաշինքը՝ ՔՊ+իրավապահներ (քանի որ ոչ մի վարկանիշային քաղաքական ուժ չի համագործակցելու իշխանության հետ)

2. Մեծացնելու է ճնշումներն ընդդիմադիր գործիչների դեմ

3. Առանձնապես չի փորձելու պայմանավորվել՝ հասկանալով, որ դրանք բոլորը սառույցին գրված պայմանավորվածություններ են և չեն պահվելու։

4. Փորձելու է մեղմել իր իսկ հրահրած սուր ներհանրային կոնֆլիկտները (Եկեղեցու դեմ արշավը և այլն)

5. Շարունակելու է սոցիալական կաշառքներ բաժանել, բայց կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական դիվիդենտ դրանք չենք բերում (Առողջության ապահովագրում, թոշակների բարձրացում և այլն)

6. Փորձելու է իրական լուծումներ գտնել հայկական «մոլդովական սցենարի» համար։ Բայց սա շատ ռիսկային է. նախ՝ դժվար է հաշվարկել, թե ինչ հանրային-փողոցային լարման կբերի, և երկրորդ՝ ուղղակի դա կարող է բերել մյուս ընդդիմադիր ուժերի կտրուկ, ձայների ոչ թե համարժեք, այլ՝ շոկային մեծացմանը։

7. Այլ տարբերակներ..

Ինչ պետք է անի ընդդիմությունը

Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով, պիտի հանրային գիտակցության մեջ դոմինանտ դառնան՝ սեփական մոտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։ Պատրաստ լինեն իրավիճակի էական փոփոխություններին՝ չկորցնելու համար շահեկան ընթացքը։ Ի վերջո, պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը։

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ․ Sputnik Արմենիա Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանը սպառնում է հարվածել Իրաքի քրդերին Հայաստանը` համաշխարհային ֆինանսական շուկաների մաս. ինչ կտա Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում (տեսանյութ) Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am