Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։

Նշենք, որ քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։ Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է։

Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի շրջանակներում դատարանը հայցի ապահովում էր կիրառել՝ արգելանք դնելով Հակոբյանի և Հարությունյանի գույքի վրա՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Ամիսներ անց, սակայն, գործը կարճվել է։ Որոշումը դատարանը կայացրել է 2025թ․ դեկտեմբերին՝ բավարարելով կողմի միջնորդությունը։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Արմիդա Ոսկանյանի և Դիանա Հովհաննիսյանի, փետրվարի 19-ին բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. «Պատժից առաջ Նիկոլենք պեռաշկի են լափում. թող սպասե՛ն». Խաչիկ Մանուկյան (video) Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Հարությունյանը շփոթում է ազգայնականությունը ազգայնամոլության հետ․ Սասունյան Հորմուզի նեղուցը կաթվածահար վիճակում է Այս կադրերը դաժան հիշեցում են մեր սեփական հողում տեսած ցեղասպանական պատկերների․ Վարդանյան 2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է. Արման Թաթոյան Կանադան զղջումով է աջակցում Իրանին hասցվող hարվածներին. Մարկ Քարնի Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր «Դեպորտ արված» դիվանագիտություն Առանց հավատքի նույնիսկ ամենաճոխ կյանքը հոգևոր ամայություն է, իսկ առանց Աստծո ապրած օրերը՝ անիմաստ վատնում. Տեր Աբրահամ Ընդդիմադիրները պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը. Վահե Հովհաննիսյան Եվրոպական մայրաքաղաքներն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով. Զաքարյան «Չայնիի ոլորաններ»-ում 3 ավտոմեքենա է բախվել «Մաղթում ենք ուժ և կորով Ձեր առաջնորդության հայրենանվեր և եկեղեցանվեր աստվածահաճո առաքելության մեջ». Հովնան Սրբազանի ծննդյան օրն է #ՈՒՂԻՂ․ Իրանը վտանգի տակ է, բայց Թրամփը դեռ զղջալու է․ Արամ Սարգսյան (video) Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում Եպիսկոպոսաց ժողովը անպայման տեղի կունենա. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մենք տեսնում ենք, որ Իրանն այստեղ ռազմավարություն է հետապնդում. «Եթե ընկնեմ, տարածաշրջանը կտանեմ ինձ հետ». Ֆիդան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am