«Հրապարակ». Դատարանը 2 ամսում պետք է որոշի

ՀՀ վարչական դատարանում մեկ շաբաթ առաջ սկսվել է «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննությունը, որով ընկերությունը վիճարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը: Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները` լիցենզիան հետ կանչելու եւ ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի եւ գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ:

Հիշեցնենք․ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների փաթեթը, այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։ Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաեւ կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ։ Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն դադարեցրեց ՀԷՑ-ի`«Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։

Նշենք, որ «Տաշիր խմբի» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանն այս ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին` նախկին կառավարության խնդրանքով, եւ հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել ցանցի արդիականացման համար։ 

Դատարանում «Տաշիր կապիտալի»-ի շահերը ներկայացնում է հայտնի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը: Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց` քանի որ լիցենզիայից զրկելու վարույթ է, ապա օրենքն ավելի սեղմ ժամկետներ է սահմանել գործի քննության համար․ «Այն պետք է քննվի 2 ամսվա ընթացքում, 2 նիստ արդեն եղել է, եւ հաջորդ նիստին դատարանը դատաքննության անցնելու որոշում է տալու»։

- Անցած կիրակի մենք տեսանք, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկա է այն պատարագին, որի մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ էության, նա կիսում է իշխանության համոզմունքներն ու գաղափարները եւ չի կարող Հանձնաժողովի անկախ նախագահ ընկալվել։ Սրա մասին դատարանում բարձրաձայնե՞լ եք։ 

- Մեր արգումենտներից մեկը վերաբերում է նրան, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմը, ընդ որում, ոչ միայն Մեսրոպյանի մասով, այլ նաեւ մյուս այլ անդամների մասով, բացարկման ենթական անդամներ կան։ Տպավորությունն այն չէ, որ կողմնակալ որոշում են ընդունել: Բայց մենք հիմնավորված եւ ուղղակի կողմնակալության մասին ենք բարձրաձայնում։ Իրականում այնտեղ լրջագույն խնդիրներ կային` ՀԾԿՀ վարույթի վերաբերյալ, իրականում բարդ հարց է, բայց մի շարք խնդիրներ կան` ե՛ւ ՀԾԿՀ-ի վարույթի հետ կապված, ե՛ւ վարույթին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, այդ թվում՝ նաեւ հստակ հրապարակային ելույթների, որտեղ հստակ արձանագրվել է, որ ՀԷՑ-ի ազգայնացումը պետք է ավարտին հասցվի։ Ըստ էության, նախորդող գործընթաց, հաջորդող գործընթաց, այս գործընթացում ՀԾԿՀ նախագահի լիազորությունների սահմանման հետ կապված հարցեր կան, այսինքն՝ որտեղ է ավարտվում նրա իրավունքը, օրինակ՝ վարույթի հարուցման, եւ որտեղ է որ ինքը` ուզի-չուզի, վարույթ պետք է հարուցի: Այստեղ հարցերը բազմաշերտ են, հայցը ներկայացրել ենք, հայցադիմումում այդ հիմքերը կան, այդ թվում՝ նաեւ ՀԾԿՀ-ի որոշումն ընդունած կազմի, օրենքի իմաստով, անկախության։ 

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան Զելենսկին և Պուտինը պատրաստ են․ Թրամփ Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք բերում Արցախից․ ակցիայի մասնակից 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նա հայտնվել է ձնակույտի մեջ Մեղադրանք է առաջադրվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին «Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հարություն Աղա-Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am