Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն

ՀՀ կառավարությունը հունվարի 22-ին կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը։

Նշվում է, որ համաձայնագրի կնքումը պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում կառավարությունը հաստատել է 2025 թվականի փոխառությունների տարեկան ծրագիրը, որի համաձայն՝ բյուջետային աջակցության համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվող վարկային միջոցների պահանջը գնահատվել է շուրջ 675 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։

Այս գործընթացի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկի ներգրավումը։ Նշվում է, որ վարկի տրամադրման նախապայման հանդիսացող քաղաքականության գործողությունների և բարեփոխումների փաթեթը, որը սահմանված է երկկողմ համաձայնեցված գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր 3), արդեն իրականացվել է։

Վարկային միջոցները կուղղվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը։

Վարկային համաձայնագրով նախատեսվում են հետևյալ պայմանները․ վարկի գումարը կազմում է 150 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը՝ լողացող։ Տարեկան տոկոսադրույքը սահմանվելու է SOFR ցուցանիշի հիման վրա՝ ավելացվելով 0.5% մարժա և 0.1% մարման հավելավճար։ Նշվում է, որ մարման հավելավճարի չափը կախված է վարկի միջին ժամկետից, իսկ 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-ից 13 տարի միջին մարման ժամկետ ունեցող վարկերի դեպքում։

Հաշվի առնելով 2025 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ ձևավորված SOFR ցուցանիշը՝ 3.69%, վարկի լողացող տարեկան տոկոսադրույքը կկազմի 4.66%։ Բացի այդ, նախատեսված է պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափով, որը հաշվարկվելու է վարկի չմասհանված գումարի նկատմամբ։

Վարկի ընդհանուր ժամկետը սահմանվում է 15 տարի, որից 3 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։

 

դիտվել է 173 անգամ
Լրահոս
AFCP-ն աջակցել է Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող հանցավոր խմբի ղեկավարներից մեկը 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան (Տեսանյութ) Պшյթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկան Սարեր` ձորեր Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Դիլիջանի համայնքային կենտրոնն» ընտրվել է որպես ԵՄ երիտասարդական ծրագրի գործընկեր Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել Կարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. Թրամփ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Մակրոնը պատրաստ է միջնորդել ԵՄ-Ռուսաստան բանակցություններում 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մшհացել է ու վթարի ենթարկվել (video) Եվրոպական երկրները ներկայացված կլինեն Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում․ Քուշներ Գազայում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը»․ միջազգային արձագանք չկա․ Արաղչի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան Ի՞նչ են արժենում Փաշինյանի փորձարկումները (video) «Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում #ՈՒՂԻՂ․ Ալիևը Փաշինյանին ժամանակ չի տվել․․․ խայտառակություն կուլիսներում․ Տիգրան Չոբանյան (video) ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան Տնետուն են ընկել․ «Հրապարակ» Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am