Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Կառավարությունը ընդունեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկը, որով նախատեսվում է սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը գնման գործընթացում։

Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը նշեց, որ նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ, որտեղ ամենաբարձր օղակի պաշտոնյաների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, վարչապետի և ֆինանսների նախարարի ազգակիցների ընկերություններին արգելվում է մասնակցել որևէ պետական գնման գործընթացի։

Ըստ այդմ՝ փոխկապակցված անձինք են համարվում պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Փոխկապակցված է համարվում այն ընկերությունը, որտեղ նշված անձինք տիրապետում են կանոնադրական կապիտալի կեսից ավելիին կամ իրավունք ունեն կանխորոշելու ընկերության որոշումները։

«Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետևյալ 4 մակարդակների.

Առաջին մակարդակ. ՀՀ նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը, և վերջինիս այն տեղակալը, որ համակարգում է գնումների ոլորտը, այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։
Երկրորդ մակարդակ. Վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ ԱԺ պատգամավորների և համայնքի ավագանու անդամների, Գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, գլխավոր քատուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնումների գործընթացին։
Երրորդ մակարդակ. անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ ԿԲ նախագահը և նրա տեղակալները, ՄԻՊ-ը։ ԱՅս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից գնման գործընթացներին։

Չորրորդ մակարդակ. 1-3 մակարդակներում չներառված չներառված պաշտոնյաները։ ԱՅս դեպքում փոխկապակցված անդամները կարող են մասնակցել գնման գործընթացերին, պամանով, որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ և դուրս գա հանձնաժողովի կազմից»։
Նա նաև տեղեկացրեց, որ ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Խախտման դեպքերի արձանագրման դեպքում պատվիրատուն պայմանագիրը միակողմանի կլուծի։

Կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2027 թ-ի հունվարի 1-ից։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am