Նստացույց կանեն․ նամակ վարչապետին

Արցախում հուղարկավորված զոհերի հարազատների բողոքի ակցիան կառավարության մոտ շարունակվում է․նրանք պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։

«Հայաստան գալու առաջին իսկ օրվանից զբաղվել ենք այս խնդրով, բոլոր գերատեսչություններին դիմել ենք՝ Կարմիր խաչին, վարչապետին նամակներ ենք ուղարկել, աշխատակազմին ենք դիմել, այնտեղից մեզ ԱԳՆ են ուղարկել, նախարարությունից էլ ասել են՝ մեր տիրույթում չի հարցը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրը ՝ Բելլա Գալստյանը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակները վերահասցեագրվում են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն ԱԱԾ ղեկավարության հետ հանդիպում կազմակերպել չի հաջողվում։ Բելլա Գալստյանը նշել է, որ նախկինում հնարավոր էր հանդիպել ԱԱԾ նախկին ղեկավարի հետ, ով տեղեկացրել էր, թե հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, մինչդեռ ներկայումս նորանշանակ ղեկավարի հետ հանդիպման հնարավորություն չեն ստանում։

Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները հերթական նամակն են հանձնել վարչապետի աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում կառավարության ղեկավարի հետ։ Նրանք նաև զգուշացրել են, որ եթե այս անգամ էլ չստանան հստակ պատասխան, ապա հաջորդ շաբաթ նախատեսում են նստացույց իրականացնել կառավարության շենքի մոտ։

 

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից՝ սկսած այսօր կեսգիշերից․ Պեսկով Երևանի գրքի փառատոն չի, ՔՊ ձայնագողերի թայֆայատոն ա «Արմեն Գրիգոյանը անկեղծ պատմել է այն ամենի մասին, ինչ արել են»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am