«Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին

2025-ին տասնյակ քաղաքացիներ դիմել են Վարչական դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարարության։ Նրանք նախկին զինվորականներ են, որոնք երկար տարիներ ծառայել են ՊՆ-ում, պետությունը պարտավորություն է ունեցել նրանց բնակարան հատկացնելու, բայց չի հատկացրել: Նրանք տարիներով մնացել են ՊՆ-ի ցուցակում՝ այդպես էլ բնակարան չստանալով։ Նախկին զինվորականների հայցերում պահանջը ձեւակերպված է այսպես․ «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարան ձեռք բերելու համար հայցվորին հասանելիք բնակարանի գնին համարժեք/բնակարանի արժեքի 100 տոկոսի չափով/անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։

Հայցվորների շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց․ «Մի քանի հայցեր ունեմ, որոնք նախկին զինվորականներ են ներկայացրել՝ պահեստազորում հաշվառված։ Իրենք տարիներ շարունակ հաշվառված են եղել բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ու երբ չեն ստացել, դիմել են դատարան՝ դատական պաշտպանության միջոցով պարտավորեցնել նախարարությանը՝ ֆինանսական աջակցություն տրամադրել՝ իրենց բնակարանային պայմանների բարելավման խնդիրը լուծելու նպատակով՝ նոր բնակարան ձեռք բերելու համար։ Իրենք երբ դարձել են զինվորական, գործող կարգավորումներով, զինվորական ծառայության ընթացքում, եթե ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ներկայացնում են համապատասխան փաստաթղթերը եւ ըստ տարիների ստանում են։ Կառավարության 2007 թվականի թիվ 384 որոշմամբ սահմանվում եւ կարգավորվում է, որ ֆինանսական աջակցություն տրամադրելու օրվա դրությամբ կադաստրային վերջին 3 ամսվա շուկայական արժեքի մոտարկված թվով է փոխհատուցվում»։

- Դատարանն ի՞նչ որոշում է կայացնում` բավարարո՞ւմ է, թե՞ մերժում հայցերը։

- Բավարարվում են, դրանք այնպիսի պահանջներ են, որ բավարարվում են։ Եթե իրենք հաշվառված են եւ այս տարիների ընթացքում չեն վատթարացրել կամ բարելավել իրենց բնակարանային պայմանները, այսինքն՝ վերջին 5 տարվա ընթացքում ձեռք չեն բերել կամ չեն օտարել, մնում են բնակարանային պայմանների հերթացուցակում, միանշանակ, այդ հայցերը բավարարվում են։ Ինչպե՞ս կարող է պետությունը զինծառայողի հետ պայմանագիր կնքել, վերջինս 20 տարի ծառայի, հաշվառվի, եւ հետո ասի՝ չէ, ես հետ եմ կանգնում իմ պայմանից։ Հասկանո՞ւմ եք՝ չի լինի այդպես։ 

- Պատասխանող կողմի առարկությունները որո՞նք են։

- Առարկություններ լինում են ժամկետների մասով, ֆինանսական հնարավորությունների, կարողությունների մասով։

 

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am