Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխատուցում։
Վրաստանի կառավարության 2014 թվականի հունվարի 27-ի N117 որոշման 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Կրոնի հարցերով պետական գործակալությանը» հանձնարարվել է որոշում ընդունել խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ Վրաստանում գործող կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման նպատակով հատկացված գումարի բաշխման վերաբերյալ՝ նույն որոշման 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված կրոնական համայնքների համար։
Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման ապահովման համար նախատեսված 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) լարիից ընթացիկ տարում կրոնական համայնքներին բաշխվի հետևյալ չափերով․ Վրաստանի իսլամական համայնք` 4 150 000 (չորս միլիոն հարյուր հիսուն հազար) լարի, Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնք` 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) լարի, Վրաստանի հռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք` 700 000 (յոթ հարյուր հազար) լարի, Վրաստանի հրեական համայնք` 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) լարի։
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը