Էս անդաստիարակ, բռի, տգետ, պոռոտախոս ու միաժամանակ ինքնահիացումի մեջ գտնվող իշխանավորներից մի օր պրծում լինելու՞ է. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Լսում եմ այսօրվա ԱԺ- կառավարություն հարցուպատասխանն ու սարսափում` էս ինչ խոր ու անելանելի փոսի մեջ ենք մենք: Էս անդաստիարակ, բռի, տգետ, պոռոտախոս ու միաժամանակ ինքնահիացումի մեջ գտնվող իշխանավորներից մի օր պրծում լինելու՞ է: Գալու՞ է այդ օրը, որ օրենք ու իրավունք ճանաչող, սեփական լեզվի վրա կապ դնելու ունակ, իր իրավասություններն ու պարտականություններն իմացող մարդ ղեկավարի մեր երկիրը: Թե՞ մեզ բախտ է վիճակված լեզուն մտքից առաջ ընկած, ամեն նախադասությամբ օրենք խախտող վարչապետի գոյության հետ հաշտվել ու տառապել:

Նախկինների «կրակն» անշեջ պահող Նիկոլ Փաշինյանի այդ հիվանդությունը, պարզվում է, նաև վարակիչ է` հիմա արդեն ողջ թիմն է խոսում նախկիններից: Արարատ Միրզոյանն իրեն համարում է թույն ԱԳ նախարար և Վարդան Օսկանյանին է ծաղրում, առողջապահության Անահիտ Ավանեսյանին հարցնում են` ինչու՞ եք այսքան տարբեր սակագներ սահմանել առողջապահական ծառայությունների համար, հիշում է Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանին, Ժաննա Անդրեասյանին հարցնում են դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականից, ասում է` 17 թվի համեմատ էսքան փող ավել ենք ծախսել սպորտի վրա… ուր էր թե իրենց թվարկված մարդկանց չափ խելք ու նվիրվածություն ունենային իրենց գործին:

2 բան են անում սրանք 8 տարի շարունակ` մրցում են նախկինների հետ ու իրենց մեղքը նրանց վրա են բարդում: Հարցնում են` Ամանորի տոներին հազարավոր բնակիչներ հոսանք չունեին, ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելը բացասաբար է ազդել բնակչության էներգապահովման վրա, կառավարության ղեկավարն ասում է` ՀԷՑ-ի նախկին սեփականատերն է մեղավոր (այն սեփականատերը, որից 7 ամիս առաջ խլել են ընկերությունը): 8 տարի «նախկինների» տակ թաքնված Փաշինյանը չի գաղտնազերծում, թե ո՞ր պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը: Ո՞ր պահից սկսած է ինքը պատասխան տալու պարտությունների, ձախողումների, կորուստների, վթարների համար:

Մենք, որ 30-40 տարի ապրել ենք այս երկրում, չենք հիշում, որ 90-ականների ծանր շրջանում Տեր-Պետրոսյանի իշխանությունը գեթ մեկ անգամ իր անհաջողությունները, մութն ու ցուրտը, պակաս-պռատը բացատրեր սովետական իշխանության սխալներով: Կամ` Ռոբերտ Քոչարյանն իր բացթողումների մեղքը գցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, Սերժ Սարգսյանն արդարանար, թե Քոչարյանն է ինձ վատ երկիր ժառանգել: Սրանք մի կողմից հանրության պատմական հիշողությունն են փորձում ջնջել, մյուս կողմից նախկին իշխանությունների մասին մեկ վայրկյան անգամ չեն մոռանում ու մեզ էլ չեն թողնում մոռանանք…»:

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան Զելենսկին և Պուտինը պատրաստ են․ Թրամփ Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք բերում Արցախից․ ակցիայի մասնակից 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նա հայտնվել է ձնակույտի մեջ Մեղադրանք է առաջադրվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին «Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հարություն Աղա-Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am