Իրանում հնարավոր է այս շաբաթ համացանցի մասնակի վերականգնում. որքան մարդ է զոհվել Իրանում՝ անկարգությունների հետեւանքով

Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է համացանցի աստիճանական վերականգնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ համացանցի հնարավոր վերագործարկումը կարող է նշանակել երկու բան․ կամ երկրում առկա են ներքին այլ խնդիրներ, և կառավարությունն անհրաժեշտ է համարում կապի վերականգնումը, կամ էլ իշխանությունները այլևս լուրջ մտավախություններ չունեն ներքին իրավիճակից։ Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչ ծավալով և ինչ որակի կապ կվերականգնվի, ինչպես նաև՝ կապի որ միջոցները կաշխատեն։

Շահնազարյանը նշել է, որ ներկայումս Իրանում գործում են միայն ներքին չաթային հարթակներ, որոնք ստեղծված են հենց երկրի ներսում և գտնվում են պետական անվտանգության վերահսկողության տակ։ «Այդ հարթակների միջոցով որևէ հակաիշխանական գործողություն կազմակերպել գործնականում անհնար է»,– ընդգծել է նա։

Զոհերի թվի վերաբերյալ, ըստ Արամ Շահնազարյանի, մինչ այս պահը պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ արևմտյան աղբյուրներում շրջանառվում են խիստ տարբեր և, նրա բնորոշմամբ, երբեմն «աստղաբաշխական» թվեր՝ սկսած մի քանի տասնյակից մինչև անգամ 20 հազար զոհ։ Սակայն, որոշ անկախ արևմտյան վերլուծություններ մատնանշում են, որ անգամ խորը պատերազմական իրավիճակում նման կարճ ժամանակում այդքան մեծ թվով զոհերի թիվն  անտրամաբանական է։ Շահնազարյանի գնահատմամբ՝ հնարավոր է, որ զոհերի թիվը գերազանցի 2000-ը, սակայն, ավելի բարձր թվերը խիստ կասկածելի են։

Նրա խոսքով՝ այս պահին Իրանի իշխանությունները կենտրոնացած են արտաքին ճակատի վրա։ Մասնավորապես, աշխատանք է տարվում արտաքին կապերի ուղղությամբ․ ակնհայտ են ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար բաց թողնված որոշակի խողովակներ, միաժամանակ փորձ է արվում չեզոքացնել եվրոպական երկրների հետ առկա խնդիրները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 187 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ նախազգուշացնում է, հետո․․․ Հայկ Այվազյան (video) Այսօր Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին «Կասեմ՝ իր վերջին հանդիպումը լինի»․ քաղաքացիների կոպիտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Հոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր Զարեհ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը կդատվի հենց իր առանձնացրած հոդվածով․․․ (video) Լույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Հայտնաբերվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող վարորդը Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է․ նա շարունակական ապօրինի հետապնդումների տակ է․ պատգամավոր ՔԿ-ն` Նաթան սրբազանի զրույցները գաղտնալսելու վերաբերյալ որոշման մասին Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Ֆինանսների նախարարի աբսուրդ պատասխանը՝ կրկնակի ավելացրած պետական պարտքի մասին հարցին (video) Ինտերը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը «Ռուսաստանը հատուկ ռազմական քայլի կդիմի տարածաշրջանում»․ Հայկ Այվազյան (video) Էդ ովքե՞ր են Հայաստանում ուզում ներդրում անել, ասեք՝ մենք էլ ուրախանանք․ լրագրողը՝ նախարարին (video) Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆիննախը՝ պարգևավճարների մասին ՀՀ-Ադրբեջան խաղաղության միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում Մենք կկործանենք մեր ապագան, եթե այսօրվա ռեժիմին ծառայողները վաղը գլխարկները փոխեն և հայտնվեն հաջորդ իշխանության շարքերում․ Նարեկ Սամսոնյան 9 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am