Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։

Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։

Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։

Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։

Օրինակ՝

«Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։

«Ելույթ ունեցողները, այդ թվում՝ գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները, նշեցին, որ հրատարակությունը կենսաբազմազանության ապագա ուսումնասիրությունների համար կարևոր աղբյուր է և նաև նպաստում է Ղարաբաղի և Արևմտյան Ադրբեջանի մասին գիտական ճշմարտությունները միջազգային հանրությանը հասցնելուն»։

«Արևմտյան Ադրբեջանի հարցը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նախագահ Իլհամ Ալիևի վճռականության արդյունքում»։

«Իգդիրում պահպանվել է երևանյան գորգերի ադրբեջանական ավանդույթը։

Թուրքիայի Իգդիրի նահանգի նահանգապետարանը աջակցել է գորգագործության դասընթացներին՝ «Իրավան գորգ» տեխնիկայի մասնագետներ պատրաստելու համար, պահպանելով ադրբեջանական ամենահին ավանդույթներից մեկը, AZERTAC-ին ասել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ընկերության ղեկավար Սարդար Իգդիրը»։

«Արևմտյան Ադրբեջանի իրողությունների հետ կապված հարցերը լուծելը դարձել է քաղաքական և գիտական հիմնական առաջնահերթություն, որը արտացոլում է երկրի հանձնառությունը պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանմանը»։

«AZERTAC-ը հաղորդում է, որ ուղերձում ընդգծվել է ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնության և ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից ընտրված ուղու շարունակման կարևորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը ամրապնդում է կապերը սփյուռքի հետ, պաշտպանում նրանց իրավունքները և աջակցում է ադրբեջանցիների խաղաղ վերադարձին իրենց նախնիների հողեր, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջան, ամրապնդելով ազգային համերաշխությունը»։

«Բակիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտում պատրաստվում է «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրություն» վերնագրով հրատարակություն, AZERTAC-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր և Արևմտյան Ադրբեջանի համայնքի տնօրենների խորհրդի անդամ Նազիմ Մուստաֆան»։

«Բաքվում վերաբացվեց Երևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով վերանորոգումից և վերակառուցումից հետո»։

««Վերջին 200 տարիների ընթացքում էթնիկ զտումների, տեղահանության և ցեղասպանության ենթարկվածները միշտ վերադարձել են, և նրանք կրկին կվերադառնան՝ խաղաղ ճանապարհով, իրենց սեփական մեքենաներով»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Ալաքբարլին՝ ընդգծելով, որ միջազգային աջակցությունն ու համակեցությունը փախստականների անվտանգ վերադարձի բանալին են»։

Սրանք ընդամենը ՀՀ-ի դեմ տարվող վտանգավոր խոսույթի մի փոքր հատվածն են։ Այս ամենի դեմ ՀՀ ներկայիս իշխանությունը ոչինչ չի անում։ Ես նախկինում նշել եմ, որ նրանց վտանգավոր անգործությունը ցույց է տալիս, որ նրանք չեն պատրաստվում դիմադրել այս օրակարգին։ Սա իրականում կանխելի է հստակ ու համառ աշխատանքի միջոցով։ Սա 0-ից հորինված օրակարգ է, որը գնալով նոր թափ է ստանում Ալիևի հրահանգով և ուղիղ հովանավորությամբ։ Միշտ հիշեք՝ ցանկացած ագրեսիա, ցեղասպան գործողություն, վտանգավոր ծրագիր սկսվում է պատումից, նույն ինքը՝ նարատիվից։ Ողջ ԼՂ պատմությունը դրա վառ ապացույցն է, իսկ հետո, երբ կեղծ պատումը մարդկանց ուղեղում են մտցնում, արդեն գալիս է բուն գործողության փուլը։ Սա պետք է կանխել, քանի դեռ գործ ունենք պատումի հետ։ Դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Աննա Հակոբյանին ու ՔՊ-ին գումարներ մուծվողների հետ կապված ի՞նչ եք բացահայտել»․ Աննա Գրիգորյան (video) «Էս թռա՞ծն է քո պաշտպանած եպիսկոպոսը»․ Սյուզի Բադոյան #ՈՒՂԻՂ. «Պատժից առաջ Նիկոլենք պեռաշկի են լափում. թող սպասե՛ն». Խաչիկ Մանուկյան (video) Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. Hetq.am Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Հարությունյանը շփոթում է ազգայնականությունը ազգայնամոլության հետ․ Սասունյան Հորմուզի նեղուցը կաթվածահար վիճակում է Այս կադրերը դաժան հիշեցում են մեր սեփական հողում տեսած ցեղասպանական պատկերների․ Վարդանյան 2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է. Արման Թաթոյան Կանադան զղջումով է աջակցում Իրանին hասցվող hարվածներին. Մարկ Քարնի Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր «Դեպորտ արված» դիվանագիտություն Առանց հավատքի նույնիսկ ամենաճոխ կյանքը հոգևոր ամայություն է, իսկ առանց Աստծո ապրած օրերը՝ անիմաստ վատնում. Տեր Աբրահամ Ընդդիմադիրները պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը. Վահե Հովհաննիսյան Եվրոպական մայրաքաղաքներն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով. Զաքարյան «Չայնիի ոլորաններ»-ում 3 ավտոմեքենա է բախվել «Մաղթում ենք ուժ և կորով Ձեր առաջնորդության հայրենանվեր և եկեղեցանվեր աստվածահաճո առաքելության մեջ». Հովնան Սրբազանի ծննդյան օրն է #ՈՒՂԻՂ․ Իրանը վտանգի տակ է, բայց Թրամփը դեռ զղջալու է․ Արամ Սարգսյան (video) Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում Եպիսկոպոսաց ժողովը անպայման տեղի կունենա. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am