Մեծ հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Հայ Եկեղեցին․ Տեր Մաղաքիա
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով, գրել է Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։
«Չարի բոլոր կապանքները փշրվելու են։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։
Ապաշխարեցե՛ք և ետ դարձե՛ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։
Հայ Եկեղեցին հաղթանակած, զինվորյալ և անպարտելի եկեղեցի է։
Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։
Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին»,-գրել է Տեր Մաղաքիան՝ հավելելով. «Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային» (Սուրբ Հովհաննես Առաքյալ)»։
