ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները 2025 թվականին ստացել են 382 մլն 487 հազար դրամի պարգևավճար։ Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Պատասխան նամակում նշվում է, որ պարգևատրումները տրամադրվել են ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ տարեվերջին։ Մասնավորապես, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2025 թվականին հատկացվել է 262 մլն 77,4 հազար դրամ։
Բացի այդ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով նախարարության աշխատակիցներին տրամադրվել է ևս 120 մլն 409,7 հազար դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակա կազմակերպություններում տրամադրված պարգևատրման գումարների վերաբերյալ տեղեկատվությանը նախարարությունը չի տիրապետում, քանի որ կրթական հաստատությունների աշխատակիցների և մանկավարժների գործատուն համարվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ հիմնադրամը՝ ի դեմս կրթական ուսումնական հաստատության տնօրենի։
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը