Ալիևի «ամանորյա նվերն» ադրբեջանցիներին․ սահմանները փակ կմնան

«Գեղարդ» վերլուծականի հոդվածը․

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած հրամանագրի համաձայն՝ երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Սա ենթադրում է ուղևորափոխադրումների արգելք հարևան բոլոր երկրների հետ Ադրբեջանի ցամաքային սահմանների անցման կետերով՝ թույլատրելով միայն օտարերկրացիների ելքը երկրից և Ադրբեջանի քաղաքացիների մուտքը երկիր։

Տեղաշարժման միակ տարբերակը շարունակում է մնալ օդային հաղորդակցությունը։ Սա խնդրահարույց է հատկապես Ադրբեջանի սահմանամերձ շրջանների այն բնակիչների համար, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի սահմանակից հատվածներում հարազատներ ունեն։ Այս դեպքում նրանք հարկադրված են թանկ վճարել՝ ուղևորվել մայրաքաղաք կամ մոտակա օդանավակայան (Գյանջա, Նախիջևան), այնտեղից՝ մյուս երկիր, ապա՝ անհրաժեշտ բնակավայր։ Եվ սա այն դեպքում, երբ բնակության վայրերի միջև հեռավորությունը ընդամենը մի քանի հարյուր մետր կարող է լինել։

Բացի այդ՝ ցամաքային սահմանների փակումն առաջացրել է սոցիալ-տնտեսական այլ դժվարություններ ևս։ Տուժել են հատկապես սահմանի մյուս կողմից գնումներ կատարող, առևտրային գործունեություն ծավալող ձեռնարկատերերը, ինչպես նաև՝ հաղորդակցության շնորհիվ տնտեսական գործունեություն իրականացնողները։

Ադրբեջանը, փակելով հարևան երկրների հետ ցամաքային սահմանները, նշված հատուկ կարանտինային ռեժիմն առաջին անգամ հայտարարել էր 2020 թվականի մարտին՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման ժամանակ։ Գործող սահմանափակումները երկարաձգվել են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։ Նախորդ որոշումը կայացվել է 2025 թվականի սեպտեմբերին, և ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Սակայն, նոր որոշումն անակնկալի է բերել ադրբեջանցիներին և, հատկապես, նախիջևանցիներին, ովքեր հույս ունեին, թե ի վերջո կկարողանան ազատ տեղաշարժվել։

Թեև Նախիջևանի ցամաքային սահմանները 2023 թվականի ընթացքում ժամանակավորապես բացվել են, սակայն ներկայումս դրանք նույնպես փակ են։ Մեկուսացած նախիջևանցիներն էլ ավելի բարդ իրավիճակում են, քանի որ տնտեսական հիմնական գործունեությունը կապված է Թուրքիայի և Իրանի հետ։

Պաշտոնապես, որպես կարանտինային ռեժիմի նպատակ, նշվել է երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելը։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023 թվականի մայիսին դեռ հայտարարել էր, որ COVID-19-ն այլևս համավարակի բնույթ չունի։ Ալիևյան ռեժիմը, բացի ցամաքային սահմանները բացելուց, հանել է նախկինում կիրառվող պահանջները՝ դիմակ կրելը, տանից միայն սահմանափակ ժամանակով դուրս գալը և այլն։

Ինչպես Ադրբեջանի նախագահը, այնպես էլ առանձին պաշտոնյաներ ու պատգամավորներ ավելի ուշ խոստովանել են, որ ցամաքային սահմանների փակումը վաղուց կապված չէ «COVID-19»-ի հետ։ Ալիևը 2024 թվականի սեպտեմբերին՝ Միլլի մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, շեշտել է, որ սահմանների փակումը «Ադրբեջանին փրկել է շատ մեծ աղետներից»։ Նրա խոսքով՝ անգամ «փակ սահմանների պարագայում են Ադրբեջանի դեմ ձեռնարկվում վտանգավոր գործողություններ»։ Փորձելով արդարացնել սեփական քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը՝ Ալիևը նշել է՝ կիրառված սահմանափակումների շնորհիվ Ադրբեջանում կայունություն է ապահովվել։

Միլլի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը նույնպես արդարացրել է սահմանների փակումը։ Նրա խոսքով՝ Ռուսաստան-Ուկրաինա և Իրան-Իսրայել հակամարտությունների հետևանքներից Ադրբեջանը խուսափել է՝ թույլ չտալով հարյուր հազարավոր մարդկանց հոսքը։ Մերձիշխանական լրատվամիջոցները դրանից հետո միացել են «քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ» սահմանները փակ պահելու արդարացումներին՝ հաստատելով, որ իրական պատճառը բնավ համավարակը չէ։

Իր հերթին՝ վրացական մամուլը հեգնել է կարանտինային ռեժիմի հիմնավորմամբ սահմանները փակ պահելու հերթական որոշումը՝ հավանաբար ի պատասխան վրաց-ադրբեջանական սահմանի տարբեր կողմերում հայտնված վրացիների ու ադրբեջանցիների՝ սահմանը բացելու վերաբերյալ Ալիևին ուղղված դիմումներն անտեսելուն։

Ռուսաստանի և Իրանի հետ սահմանների փակ պահելը բացատրվում է առաջինի դեպքում՝ 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո սկիզբ առած լարվածությամբ, իսկ երկրորդի դեպքում՝ Ադրբեջանի առանցքային դաշնակից Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով հնարավոր վտանգավոր տարրերի տեղաշարժը կանխելու անհրաժեշտությամբ։ Սակայն, առնվազն կասկածելի է «եղբայրական» Թուրքիայից այդպիսի զգուշությունը՝ չնայած Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգում ադրբեջանցիների մեծ ներկայությանն ու ակտիվությանը։ Չի բացառվում, որ ահաբեկչական խմբերի ներթափանցման մտավախությունը վերաբերում է ոչ միայն Իրանի հետ սահմանին, այլև՝ Թուրքիայի։

Արտաքին վտանգներից բացի՝ ակնհայտ են նաև դրա ներքին-ներքաղաքական և սեփական ժողովրդին հարստահարելու դրդապատճառները։ Այդ երկրի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների համոզմամբ՝ ցամաքային սահմանները փակ պահելը ծառայում է իշխանությունների ներքին շահերին։ Կա պնդում, որ անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները համընդհանուր սահմանափակումների տրամաբանության շղթայում են։ Ընդդիմադիր աղբյուրների վկայությամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանը վստահորեն տանում է դեպի բռնատիրություն, և կարանտինային ռեժիմն այս հարցում արդյունավետ գործիք է։ Պատահական չէ նաև ցամաքային սահմանները հատելու արգելքի պարագայում հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ բռնաճնշումների ու ձերբակալությունների շեշտակի աճը։ Փաստն այն է, որ Ադրբեջանում կարանտինային ռեժիմի սահմանումից հետո բողոքի ցույցեր կազմակերպել հնարավոր չի եղել։

Կարանտինային ռեժիմը կարող է կիրառվել նաև որպես արտագաղթը սահմանափակող միջոց։ Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2016-2017 թվականներից ի վեր Ադրբեջանի քաղաքացիների արտագաղթն աճել է: Առաջատար ուղղություններ են Ռուսաստանը, Թուրքիան և Գերմանիան, որտեղ ադրբեջանցիները բնակություն են հաստատում ժամանակավոր կամ մշտական արտագաղթի ընթացակարգերով:

Ցամաքային սահմանները փակ պահելու իրական պատճառներից դիտարկվում են նաև կառավարող ընտանիքի ֆինանսական հետաքրքրությունները։ Իշխանական ընտանիքին պատկանող AZAL ավիաընկերությունը մեծ շահույթներ է ստանում օդային հաղորդակցության միջոցով տեղաշարժվելու հարկադրվածություն ունեցողների հաշվին։ Բացի այդ՝ բազմաթիվ ադրբեջանցիներ գնումներ չեն կարողանում կատարել հարևան երկրների՝ առավել մատչելի շուկաներից։ Փոխարենը՝ պարտադրված լինելով գումարը ծախսում են Ադրբեջանում, որտեղ շուկան հիմնականում վերահսկվում է ալիևյան կլանի կողմից։ Կարծիք կա նաև, որ այսկերպ ադրբեջանցիներն ականատես չեն լինի սահմանից այն կողմ ներդրվող նորարարություններին, սոցիալ-տնտեսական զարգացման տարբերություններին։

Փաստորեն՝ փակ սահմանները ներքաղաքական առումով հրաշալի միջոց են Ալիևի համար՝ լիակատար վերահսկողության ներքո պահելու և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչների, և՛ իշխող ընտանիքի համար վտանգավոր կլանների ներկայացուցիչների, և՛ հասարակական ակտիվ շրջանակների տեղաշարժը։ Սակայն, փաստ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտպանվում է արտաքին սպառնալիքներից՝ անտեսելով սեփական ժողովրդի կարիքները, սոցիալական վիճակն ու դժվարությունները։ Փոխարենը՝ կայացված որոշումները փաթեթավորվում են «պետական անվտանգության» անհրաժեշտությամբ՝ անտրամաբանական դարձնելով Նախիջևանի հետ ուղիղ կապն այն դեպքում, երբ այս տարածաշրջանի բնակիչներն են ամենաշատը տուժել Ալիևի որոշմամբ կիրառվող մեկուսացման քաղաքականությունից։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
«Թրամփը շուտով գցելու է Նիկոլին»․ Հայկ Այվազյան (video) Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ Հարություն Մկրտչյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից․ փաստաբան Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար․ Հայկ Դեմոյան Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի «Սրտիկներ ա ուղարկում, ուդառնիկ ա նվագում․․․ Սյունիքն են ուզում կտրեն, տանեն․․․»․ քաղաքացիներ (video) Մայր Աթոռը երբեք որևէ պաշտամունքային շինություն չի վաճառել, այս օրենքը վարկաբեկման միտում ունի. Արա Զոհրաբյան Նման փաստ չկա, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարել. Տեր Եսայի Տենց լավ չի, հերթով պաչեք Իլհամի բեղերը Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ նախազգուշացնում է, հետո․․․ Հայկ Այվազյան (video) Այսօր Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am