Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, հանցակից մի դարձեք նրան. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարությունը.

«ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․

առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․

կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․

հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև:

Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:

Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է:

Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին:

Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը:

Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ի՞նչ է նշանակում՝ եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդի՞ր չէ: Այս ի՞նչ երկակի ստանդարտ է:

ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ:

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ պարզ են, բայց երկուսը ցույց կտամ՝

նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․

նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ:

Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին։

Կատարեք ձեր ընտրությունը»:

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Շտապ. ցրտահարությունից մարդիկ են մահացել, գումար չունեն` կոմունալի համար․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլը համարյա ասաց՝ թոշակառուներին ինֆարկտ կխփի, չե՛ն դիմանա»․ Արմենակ Դանիելյան (video) Շառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերից (video) Էս ի՞նչ պատասխան եք տալիս, կոնկրետ հարց եմ ձեզ տվել․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) «Նիկոլը 3 միլիոն վարչապետերին տանում է բանտ ու «սպա*ում»»․ Գառնիկ Դանիելյան (video) «Թրամփը շուտով գցելու է Նիկոլին»․ Հայկ Այվազյան (video) Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ Հարություն Մկրտչյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից․ փաստաբան Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար․ Հայկ Դեմոյան Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի «Սրտիկներ ա ուղարկում, ուդառնիկ ա նվագում․․․ Սյունիքն են ուզում կտրեն, տանեն․․․»․ քաղաքացիներ (video) Մայր Աթոռը երբեք որևէ պաշտամունքային շինություն չի վաճառել, այս օրենքը վարկաբեկման միտում ունի. Արա Զոհրաբյան Նման փաստ չկա, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարել. Տեր Եսայի Տենց լավ չի, հերթով պաչեք Իլհամի բեղերը Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am