Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
