Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Grand Sport»-ի խաչմերուկում բախվել են 2 «Nissan»-ն ու «Toyota»-ն. 4 վիրավոր կանայք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ ...կամ վարչապետին «շան տեղ» ոչ ոք չի դնում Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Հայյեի հետ Հռոմի պապն աղոթել է Կալիֆոռնիայում հրդեհի զոհերի եւ փրկարարների համար Վաշինգտոնի գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարnւթյnւնը մշակելիս․ ՌԴ ԱԳՆ Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Ստրասբուրգում տրամվայների բախման հետևանքով կա ավելի քան 20 տուժած․ The Sun Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում Սուրեն Մանուկյանի փաստաբանների հայտարարությունը «Տելեպուզիկ»-ի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց․ նա ձերբակալվել է Գերմանիան հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն մտադիր է վեցանիշ թվով զորք ուղարկել Ուկրաինա «Խնդրում եմ մի պահ իջեք օդից»․ Մարությանը Փաշինյանին հարց է ուղղել տրանսպորտի թանկացման մասին Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով բախվել է 27 ավտոմեքենա Ցուկերբերգը խոստովանել է` հետախուզական ծառայությունները կարող են կարդալ WhatsApp հաղորդագրությունները Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են թուրքերը բուն դրել Ջերմուկում․ Արթուր Խաչատրյան Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան․ Լևոն Ազիզյան Կրասնոդարի երկրամասի լողափերում նավթի կրկնակի արտանետումներ են հայտնաբերվել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ. կան տուժածներ Հայաստանում երկրաշարժ է եղել Գանձաքարի դպրոցի շինարարությունը ո՞նց է նոյեմբերին ավարտվել, եթե այն մինչև հիմա շահագործման չի հանձնվել Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ Կառավարությունը փորձում է զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում Հայ առաքելական համայնքը կլինի Ձեր կողքին՝ մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող աշխատանքներին․ Արամ Ա-ն՝ Լիբանանի նորընտիր նախագահին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տան ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դատարանը որոշում է կայացրել. նրան կազատազրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am