Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նոր կադրեր Արարատի մարզի Վերին Դվինի ձերբակալություններից (video) Էդ որ Բրյուսելում 4,5 մլն-ով նոր շենք եք գնել․․․ էդ ի՞նչ ծախս է․․․ (video) Ալեն Սիմոնյանի նախկին կինը բարոյական վնասի փոխհատուցում՝ 5 մլն․ դոլար է ստացել (video) #ՀԻՄԱ․ Արա՛, ու՞մ ես ոչխարի տեղ դնում․․․ հիմա լսե՛ք՝ Սյունիքում ոնց են մեզ շրջափակման մեջ գցելու․․․ (video) Հայրս սիրահարված էր Հայաստանին, նա կրում էր Հայաստանը իր սրտում. Նիկոլա Ազնավուր (video) Ես Վեհափառի կողքին եմ լինելու․․․ էդ ինչ է՝ նախարարներին 4 կին ունենալ կարելի՞ է․ Գաբրիել Ջեմբերջյան (video) Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է․ Տեր Մարկոս Հոգիս փառավորվեց մի տեսակ. մերժել քեմալիստներին հենց եկեղեցում, դուրս շպրտել եկեղեցուց Սամվել Կարապետյանի պաստառների հետ էդ ի՞նչ կռիվ եք տալիս․ Ավինյանի կծկտուր պարզաբանումը (video) ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը Ուկրաինան ոչ մի պայման չունի Ռուսաստանին հաղթելու համար․ Օրբան Թրամփը աշխարհի կայսրը չէ․ Լուլա դա Սիլվա Զեկույց՝ «Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգտնի իր գերեզմшնը Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. Արաղչի Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումը Ես ունեմ այդ իշխանությունը՝ Առաքյալներից մինչ ինձ հասած իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ. Սեբեոս քահանա Ղալաչյան Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը Երեւանին հարցրե՛ք՝ փողերը ստացել են, թե՝ ոչ․ Մարիա Զախարովա (video) Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ Ուշադիր նայե՛ք Սիրիային. թուրքական ցեղասպանությունը լինելու է նաև Հայաստանում. Բոզոյան (video) Փաշինյանի 4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ Իրանը պատրաստ է կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներին Ապագա երկրաբաններն ու աշխարհագրագետները՝ ԶՊՄԿ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am