«Խնդրում եմ մի պահ իջեք օդից»․ Մարությանը Փաշինյանին հարց է ուղղել տրանսպորտի թանկացման մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ 2018 թվականից սկսած Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքն աճել է շուրջ 400 տոկոսով․

«Էդ օդայինը հասկացանք, հիմա խնդրում եմ մի պահ իջեք օդից և մեզ` գետնի վրա և անգամ գետնի տակ երթևեկողներիս պատասխանեք:

Գրում եմ այստեղ՝ դիմելով ՀՀ կառավարության ղեկավարին եւ մի մարդու, որը 2018-ին սոցիալական արդարության գաղափարներով, ժողովրդական ընդվզման ալիքի վրա եկավ իշխանության։
Երեւանի քաղաքապետարանն արդեն մեկ տարի է՝ տրանսպորտի թանկացման ծրագիր է ընդունել եւ մտադիր է փետրվարի 1-ից գործի դնել այն։ Առանց մանրամասնությունների մեջ խորանալու (վստահ եմ, դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ունեք), նշեմ, որ այս թանկացմանը դեմ է Երեւանի բնակչության ճնշող մասը։ Բավական է ասել, որ դեկտեմբերին ոչ մեծաթիվ խմբի հետ ես ստորագրահավաք եմ արել եւ հավաքել ենք թանկացման դեմ ավելի քան 76 000 ստորագրություն։ Դա ավելին է, քան ՔՊ-ն հավաքել է 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններին։ Վստահեցնում եմ, դրանից մի քանի անգամ ավելին էլ կարող ենք հավաքել։ Թանկացումը որեւէ կերպ հիմնավորված չէ նաեւ ֆինանսական հաշվարկներով․ մենք արդեն իսկ բացատրել ենք, թե ինչպես կարելի է զարգացնել Երեւանի տրանսպորտը՝ առանց սոցիալապես ամենախոցելի խավի գրպանին դիպչելու։

Երեւանում ձեր վստահորդ Տիգրան Ավինյանը մեր փաստարկներին ի պատասխան ասել է, թե իրեն չի հետաքրքրում հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքը՝ ինքը թանկացումը մինչեւ վերջ տանելու է։ Մենք նաեւ լավ գիտենք Ավինյանի ու նրա մերձավոր շրջապատի՝ հասարակ ժողովրդի մասին ունեցած կարծիքի մասին՝ առհասարակ։ Այս ամենը հաշվի առնելով, ես համարում եմ, որ նրան այլեւս հարցեր տալու եւ պատասխաններ ակնկալելու իմաստ չկա։

Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին Դուք՝ որպես ձեր քաղաքական թիմի ղեկավար եւ երբեմնի հեղափոխության առաջնորդ։ Դուք այս ողջ ընթացքում լուռ եք եղել։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք Ձեր դիրքորոշումը՝ ի՞նչ եք մտածում այս թանկացումների մասին»։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր «Հարկը 5 տոկոսից դարձրել են 10 տոկոս». Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քուչակում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց Հունվարի 13-ը Երևանում առանց գլխավոր տոնածառի Լուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել Որսի ժամանակ համագյուղացու անզգույշ կրակոցից Աչաջրի բնակիչը վիրավորվել, հիվանդանոցում մահացել է. Լրագրող Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը․ Արմեն Այվազյան Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրակեղծիքների՞․ ահազանգ Գյումրիի ոստիկանության «Կումայրի» բաժնի գործունեության պահով «Դոնալդ Թրամփ, ինչպես ծերունին ծերունուն. Ուշքի եկեք»․ Կրետյե #ՈՒՂԻՂ․ Ալիևի հայտարարությունից հետո Աննան հանվել է, Ալենը մեկնել արձակուրդ․ Էդգար Ղազարյան (video) Բալահովիտում բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա Bild: Асад умолял о помощи, но Путин несколько дней игнорировал его The Financial Times: Владимир Путин готов к саммиту с Дональдом Трампом, заявляет Кремль Ավինյանը փոխհատուցե՞լ է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Ինձ նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ էապես տուժելու են հանրային փոխադրամիջոցներից օգտվելիս․ բաց նամակ Տիգրան Ավինյանին Մեր կարեկցանքն ենք հայտնում Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին․ Թաթոյան Ջուր լինի Ե՞րբ հնարավոր կլինի տրանսպորտային քարտերը ձեռք բերել և օգտագործել Նիկոլը նորից սկսել է իր այլասերված շոուները, հիշել է իր աղջիկ վախտերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Հունվարի 17–ին Բաքվի դատավարությունից հետո Հայաստանի գոյության վրա կարելի է խաչ քաշել․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am