Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Բաբայան

Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ ոստիկանության այդ ապօրինի գործողության միակ նպատակն էր անհարմարություններ պատճառել, քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ արձակել։

Դեպքի ժամանակ նրանք գտնվել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին սպասարկող ավտոմեքենայում։

Ա. Բաբայանի դիտարկմամբ՝ ոստիկանները չէին կանխատեսել, որ ինքը եւս կարող է լինել այդ մեքենայի մեջ։ «Այն, ինչ երեկ դրեցինք իրենց գլխին, դժվար թե նորից անեն, բայց եթե անեն, ապա ավելի դաժան ենք լինելու»,- նշեց Ա.Բաբայանը՝ ավելացնելով, որ հունվարի 10-ին ոստիկանության իրականացրած գործողությունը՝ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի աշխատակիցների նկատմամբ առաջին դեպքը չէր և հենց դա էր պատճառը, որ ձեռնարկեցին երեկվա պատասխան գործողություններն ու աղմուկը։

Ա. Բաբայանը նշեց, որ ի սկզբանե կանխատեսել էին ոստիկանների գործողությունները, բայց վերջիններս չէին նախատեսել, որ ավտոմեքենայի մեջ կլինի նաեւ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ «ձերբակալելու» օպերացիան իրականացնելիս ոստիկաններն ասել էին, թե կասկածում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, սական հետագա գործողությունները վկայել են, որ դա ընդամենը եղել է պատճառաբանություն՝ քաղաքական գործչի թիմակիցների նկատմամբ «մասկի շոու» կազմակերպելու համար։ Քանզի ոչ մեկի մոտ էլ չի եղել ապօրնի զենք, իսկ Ա. Բաբայանի ձերբակալությունը փորձել են ի սկզբանե հերքել՝ պարզելով նրա ինքնությունը։

«Իմ ներկայությունը իրենց գործողություններին խանգարեց։Բոլոր ձերբակալվածներին նույն օրն են բաց թողել, դեռ երեկ, բայց դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ 4-րդ անգամն էր արդեն։ Նույն սցենարով այս տղաներին ձերբակալում են, տանում 6 ժամ պահում են, թողնում են ու գիտեն, որ որևէ այլ զարգացում չի կարող լինել»,- նշեց Արսեն Բաբայանը։

Ըստ նրա՝ ոստիկանները թատրոն են սարքում, մինչդեռ մարդուն առանց որեւէ իրավական հիմքի բերման ենթարկելը ապօրինի գործունեություն է, մարդու իրավունքների դասական խախտում, որովհետև չես կարող մարդուն 6 ժամ հենց այնպես ազատազրկել։ «Սա նաև քաղաքական հետապնդման դասական օրինակ է ՝ առանց հիմնավոր պատճառի կամ հնարված պատճառով անձին մեկուսացնելը՝ որոշակի այլ նպատակներից ելնելով։Ընդ որում երեք ժամ էլ չէ, վեց ժամ անպայման պահում են, որևէ քրեական գործ չեն հարուցում», - ասաց Բաբայանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 1056 անգամ
Լրահոս
Ազատության հրապարակում արցախցիների նստացույցը շարունակվում է «Ամենուր թուրանական նարատիվ ու օրակարգ,է արդեն անթաքույց ամեն ինչ տանում է թուրքական վիլայեթ դառնալու»․ Արմեն Հովասափյան Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում առավոտյան 7-ից կյանքը կանգնած է. Անուշ Պողոսյան Երևանում մայրն այրել է տունն ու վնասել անչափահաս 2 երեխաներին Բժիշկներին չի հաջողվել փրկել 20 և 21-ամյա տղաների կյանքը․ նոր մանրամասներ Գեղամ Մանուկյանի որդին ևս ազատ արձակվեց Գլենդելում հանրահավաք տեղի կունենա՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու Զարուհի Փոստանջյանն «Աբովյան» ՔԿՀ-ի բակում է (տեսանյութ) Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ․ Ռուբեն Մելիքյան Արսեն Մարտոյանն ազատ արձակվեց Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները Ակնկալում ենք, որ ՄԻՊ֊ը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձող. Փաստաբանների պալատ Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը՝ հասարակական կարգի սպառնալիք. Արցախցիների պաշտպանության խորհուրդ Արման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող. Լ. Գալստյան Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց Իրանը չի դադարեցրել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել․ Ապրես Մարգարյան ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետից միայն մեկի շուրջ․ Աշոտ Ավանեսյան Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովեփյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am