Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները անխուսափելիորեն մտնելու են արժեքային և քաղաքակրթական դաշտ․ Արա Պողոսյան

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարծում եմ, շուտով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները անխուսափելիորեն մտնելու են նաեւ արժեքային և քաղաքակրթական դաշտ։
Արդի աշխարհում գերիշխող հիմնական գաղափարախոսությունը, որը այսօր հանդես է գալիս նեոլիբերալիզմի տեսքով և իր արժեքային բազան է տարածում աշխարհում թե տնտեսական, թե‘ քաղաքական, թե‘ տեխնոլոգիական և թե‘ այլ գործիքներով, աստիճանաբար կորցնում է իր կենսունակությունը, անցնելով լճացման և դեֆորմացիայի փուլ։
ԵՒ այստեղ, հատկապես այսօր կարելի է ասել, որ մասամբ իրականություն են գալիս Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումն» ու Ֆրենսիս Ֆուկույամայի հակադիր, իսկ երբեմն իրար մոտեցող տեսությունները (ուսուցիչն ու աշակերտը միշտ ունենում են արժեքային գոնե մեկ ընդհանրություն):
Այս համատեքստում ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքագիտական դպրոցները արդեն իսկ պատրաստել են ԱՄՆ-ին քաղաքակրթական անցման դեպի նոր քաղաքակրթական հարթություն։
ԱՄՆ-ն որպես գլոբալ պետություն, որդեգրել էր իր ժամանակի համար ամենա պրագմատիկ իդեան, սակայն այսօր, հատկապես Թրամփի վերստին իշխանության գալով կարծում եմ, որ ԱՄՆ-ն կսկսի վերջնականացնել «ամերիկյան ազգի» ձևավորման գործընթացը։ Այս վարկածի օգտին է նաև այն, որ Թրամփը խոսում է «ԱՄՆ-ում ծնվելու հիմքով որ շնորհելու կարգը»: Կարծում եմ, աշխարհը քաղաքական անկայունությունների շրջանում անցնելու է ազգային ֆունդամենտալիզմի, ինչը և իր ժամանակին հակադրության մեջ կմտնի կրոնական ֆունդամենտալիզմի հետ։
Ընդ որում, եթե կրոնական ֆունդամենտալիզմը կայսերական անցյալի խորհրդանիշն է, ապա ազգային ֆունդամենտալիզմը գլոբալիզացիայի էության կերպափոխման ճանապարհն է։
Ազգային ֆունդամենտալիզմը ժամանակի ընթացքում կսկսի մի քանի անցման շրջաններով դեպի առավել ազգային-պետություն մոդելի արմատականության բաղադրիչի աստիճանական չեզոքացմամբ։ ԵՒ սրանով «համաշխարհային գլոբալիզմին» կհակադրվի «ռեգիոնալ գլոբալիզմը», որը առավել կազմակերպված և քիչ բյուրոկրատացված լինելու պարագայում առավել կենսունակ կլինի։
«Արևմուտքը և մնացյալ աշխարհը» կոնցեպտն ինքնին արդեն սպառված կլինի, «ասիական չորս վագրերը» Չինաստանի, Հնդկաստանի և BRICS-ի մյուս երկրները այլևս ռեգիոնալ գլոբալիզացիայի ուրույն օրինակ են, իսկ ժամանակի ընթացքում` կարող են առավել քան կենսունակ լինել, մրցակցելով ավանդական հեգեմոնների հետ։
Աշխարհը անդառնալիորեն փոխվելու է, և «Քազաքկրթությունների բախումը» ծնելու է բոլորովին նոր քաղաքակրթություններ։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am