Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն, «BMW»-ն և «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենց փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահան Բարսեղյանի վարած «Honda» մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Մարտիրոսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Հովհաննիսյանը և պարեկ Ռոբերտ Իսկանդարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Սա է Նիկոլը` մանիպուլյանտ և ցինիկ Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում Պետական բյուջեով ռազմարդյունաբերությանը հատկացված միջոցներից ևս 470 մլն դրամ է կրճատվել Բաքվի զորքը 3 կողմից շրջափակել է Ներքին Հանդը, Փաշինյանն էլ հպարտանում է, որ տանիքները նորոգվել են․ Արման Թաթոյան Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում․ Աբրահամյան Վճիռը Դատալեքսում դեռ չկա, բայց քաղաքային իշխանությունն արդեն գիտի: Տեսնես՝ որտեղի՞ց «Արևմտամետ» Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՔՊ-ում «հակա-արևմտյան» ԽՍՀՄ-ի ստալինյան բարքե՞ր հաստատել, այն էլ՝ 21-րդ դարում Մուրացան հիվանդանոցում 14-տարեկան աղջիկ երեխա է մահացել Բաքուն չի արձագանքել ավելի քան մեկ ամիս առաջ պաշտոնական Երեւանի ուղարկած առաջարկներին Սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը. Փաշինյան Փաշինյանի արձագանքը Բաքվի սառնալիքներին Անտեսված է արհամարհված ԿԳՄՍՆ Ժաննան Նիկո՛լ, մենք ունենք 150 տարի գործող համալսարան և հերթական սուտդ պայթեց... Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի մոտ 60 տոկոս տարածքի. Փաշինյան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն, «BMW»-ն և «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Իրանը մտադիր է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Կահիրեի հետ ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում Ներքին Հանդի տների տանիքները նորոգվել են, բայց անվտանգային հարցերը չեն լուծել, 3 կողմից շարունակում է մնալ շրջափակված Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել․ Խամոյան Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ սկսել բանակցություններ առանց նախապայմանների․ Պուտին Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am