Ինչո՞վ է զբաղված ՊՆ նախարարը․ դիրքում քնելու համար զինվորին ծեծել են, նվաստացրել, հայհոյել․ մանրամասներ՝ կրակոցից

Սիսիանում զինվորին նվաստացրել ու ճնշել են դիրքում քնելու և հեռախոսով խոսելու համար․ մանրամասներ՝ կրակոցից

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել զինվորների կողմից դիրքում քնելու պատճառով առաջացած խոսակցություններին, ինչից հետո զինվորներն ինքնասպան են լինում:

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։

ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ զինվորին ճնշել են, եւ ահա քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Իսկ թե ինչի համար է նվաստացրել, նախաքննական մարմնիը չի նշել, սական ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, դիրքում քնելու թեման ու հեռախոսով խոսելու հարցը դարձել է պատճառ, որ ժամկետային զինծառայողին հասցրել են ինքնասպանության:

Այս տարվա 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ. Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն. Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ինչո՞վ է զբաղված ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի Կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը, իրավապահ համակարգը, երբ բանակում արդեն քանի անգամ է զինվորները վերջ են տալիս իրենց կյանքին, քանի որ դիրքում քնելու թեման դարձել է ժամկետային զինծառայողների նվաստացման, ճնշման պատճառ ու ժամկետային զինծառայողներն իրենց ամրակցված զենքերով ինքնասպան են լինում:

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am