Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմանում պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված Mercedes G 55 և Toyota Camry ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց։

Toyota-ի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս եկել մեքենայից ու փախուստի դիմել, իսկ Mercedes-ի վարորդին պարեկները հետապնդել են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողացել են վնասազերծել Mercedes G 55-ը։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 պարկուճ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, որն անմիջական առնչություն է ունեցել միջադեպին և դրա հետևանքով վնասվածքներ է ստացել։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 00։05-ի սահմանում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում Toyota Camry-ի և Mercedes G 55-ի վարորդների միջև միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը, դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Վահագն Ալեքսանյանը հիմա մարդ ծեծելով ա զբաղված, հլը թող հանգստանա, որ․․․ Էդգար Ղազարյան (video) Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում Գնա շեֆիդ` թուրք Նիկոլի խուլիգան վարքագծի ու բառապաշարի համար, մորդ կողմից մարդկանց վրա թքելու և միջնամատ ցույց տալու համար ներողություն խնդրի․ Համբարյան Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Հրաժարականը կապ չունի, նա պետք է դատվի Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը Սա խայտառակություն է․ Սուրեն Մանուկյանի նկատմամբ աբսուրդ քրեական վարույթ են նախաձեռնել (video) ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով Դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ տղամարդկային որևէ հատկանիշ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման (video) Փաշինյանի պարագայում Մոսկվան ստացվեց «Նիկոլ, թարս կապուտ». Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am