Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին

Ասիական մարդակեր գայլերի ոհմակը գարնանից վախի մեջ է պահում Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի բնակիչներին։ Հարձակումները սկսվել են մարտին, սակայն վերջին շաբաթներին իրավիճակն աղետալի ընթացք է ստացել։ Գայլերը հոշոտել են ինը մարդու, որոնցից յոթին՝ հուլիսի կեսերին։ Տուժած շրջան են ուղարկվել տարբեր շրջաններից գայլեր որսալու մասնագետներ։ Նրանց հաջողվել է վնասազերծել արդեն 4 գիշատչի, սակայն հարձակումները չեն դադարել։

Մարդակեր գայլերը գիշերները մտնում են գյուղեր և ծնողների «քթի տակից» գողանում երեխաներին

Բահրայչի շրջանում գայլերի հարձակման հետեւանքով առաջին մարդկային զոհերի մասին հայտնի է դարձել մարտին, այնուհետեւ երկար դադար է եղել: Գայլերը վերադարձել են հուլիսի 17-ին: Գիշերը ոհմակը մտել է Նավկա գյուղ և քարշ տվել երկու տարեկան աղջկան, որը բակում քնած էր մոր և հոր հետ, գրում Է Hindustan Times-ը: Գյուղացիները, նետվելով օգնության, նրան գտել են տնից 300 մետր հեռավորության վրա։ Գայլերը հասցրել են ուտել ոտքերը և մարմնի ստորին կեսը։

Նույն գիշերը ոհմակը քարշ է տվել և հոշոտել մեկ այլ գյուղում ապրող երեք տարեկան տղային։ Այնուհետև կորել է երկու տարեկան երեխա. նրա մարմինը դեռ չեն գտել։ Այդ ժամանակից ի վեր մահացու հարձակումները տեղի են ունեցել մի քանի օրը մեկ։

Զոհերի մեծ մասը երեխաներ են, բայց գայլերը հարձակվում են նաև մեծահասակների վրա: Ավելի քան 50 մարդ կարողացել է փրկվել, սակայն տարբեր վնասվածքներ ստացել։

Մարդիկ միավորվում են և զենքը ձեռքին պարեկում գյուղերը՝ հարազատներին գիշատիչներից պաշտպանելու համար։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am