Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածում ստացած «Զանգեզուրի միջանցք» տերմինն ինքնին անընդունելի է, քանի որ նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում։Առհասարակ, հայության դեմ Բաքվի և Անկարայի վարած թշնամական, անգամ ցեղասպանական քաղաքականության պայմաններում այդ երկու թշնամիներին միացնող որևէ ճանապարհ Հայաստանի տարածքի վրայով մեր դեմ ստեղծելու է նոր սադրանքների և հարձակումների լայն հնարավորություններ, որոնց նպատակը լինելու է նույնը՝ Սյունիքի և ամբողջ Հայաստանի հատված-հատված կլանում։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքուն վարվեց Արցախում, իսկ մինչ այդ Թուրքիան՝ Կիպրոսում, Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։ Կարևոր է հիշել, որ թուրք-ադրբեջանական զավթումներն իրականացվել են «միջազգային հանրության» լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ բացահայտ խրախուսմամբ։
Իրանն այդ ամենը լավ է հասկանում և այդ իսկ պատճառով էլ ամենաբարձր դիվանագիտական-պետական մակարդակով, ինչպես նաև առարկայորեն հանդես է գալիս ՀՀ-ի տարածքային ամբողջականության երաշխավորի դերում։ Դրա վառ վկայությունն է իր հյուսիսային սահմանների երկայնքով մեծաքանակ բանակների պերճախոս տեղակայումը։ Թեհրանը հասկանում է, որ նահանջելու տեղ չունի։ Հայաստանի անկումից հետո թուրանական-իսրայելական դաշինքը, ունենալով Արևմուտքի ամբողջական աջակցությունը, արդեն բացահայտ համատեղ արշավ է սկսելու իր դեմ։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԳՈՅՈւԹՅԱՄԲ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈւՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ԱՄՈւՐ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նաև Արևմուտքի ռազմավարական, իսկ ՌԴ-ի մարտավարական նպատակներից է։ Բացառությամբ Փարիզի, Հայաստանի հնարավոր վերացումն աշխարհի քարտեզի վրայից Վաշինգտոնում, Լոնդոնում, Հռոմում, Վատիկանում, Բեռլինում և արևմտյան մյուս մայրաքաղաքներում որևէ մեկին չի հուզում։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները որպես վերջին տարբերակ պատրաստ են սկզբում այդ ճանապարհի վերահսկողությունը հանձնել ռուսական ուժերին։ Նրանք վստահ են, որ այդ դեպքում շատ կարճ ժամանակ անց կարողանալու են ռուսների հետ առևտրի մեջ մտնել և հեռացնել նրանց Հայաստանից էլ, այդ «միջանցքից» էլ, ինչպես վերջին տասնամյակներին հեռացրել են ռուսներին ամբողջ Արևելյան Եվրոպայից, Ադրբեջանից, Վրաստանից և շատ ուրիշ երկրներից։ Հերթը հասել է Հայաստանին և միջինասիական հանրապետություններին։ ՌԴ-ն էլ իր թուրքամետ-ադրբեջանամետ չմտածված քաղաքականությամբ ապացուցում է, որ իր համար Այսրկովկասից ամբողջական նահանջը արդեն գրեթե վճռված ընտրություն է։ Մոսկվան ընդամենը բանակցում է իր նահանջը հնարավորին չափ թանկ վաճառելու մասին։
Իրանը նահանջի տեղ չունի, հետևաբար՝ Սյունիքի հարցում ՌԴ-ն և Իրանը հազիվ թե երբևէ գան համաձայնության, եթե Մոսկվայում, իհարկե, մի գեղեցիկ օր արմատապես չվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Մոսկվան անկանխատեսելի է բոլորի համար։
Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ, որի մասին բազմիցս եմ խոսել. ԿԱՏԱՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ, ԲՈԼՈՐ ՆԵՐՔԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՈւՄ, ԻՐԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՍՏԵՂԾՈւՄ»։

դիտվել է 705 անգամ
Լրահոս
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video) Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am