Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ավտոմեքենան առգրավել են երկու շաբաթ առաջ: Այդ մասին «Փաստինֆո» -ին ասաց քաղաքապետի փաստաբան Ռոման Երիցյանը:
Նրա փոխանցմամբ` ավտոմեքենան առգրավել են այն նույն քրեական վարույթի շրջանակներում, որով այժմ անցնում է Դավիթ Սարգսյանը։
«Պատճառաբանել են, որ մեքենան տանում են որպես ապօրինի ձեռք բերված գույք»,-նշեց փաստաբանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255- րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով` առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով:
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը