Փաշինյանն իր ապուշ որոշումները կյանքի է կոչում իր նման կամ իրենից ավելի ապուշների միջոցով

Փաշինյանն իր ապուշ որոշումները կյանքի է կոչում իր նման կամ իրենից ավելի ապուշների միջոցով: Վերցնենք, թեկուզ, արտաքին քաղաքականության ոլորտը: Որպեսզի Հայաստանն արտաքին քաղաքականություն չվարի, Փաշինյանը նախ ազատվեց խելացի դիվանագետներից, ապա ԱԳ նախարար նշանակեց Արարատ Միրզոյանին: Հարց՝ ինչո՞ւ: Պատասխան՝ որովհետեւ Արարատ Միրզոյանն անմռունչ կատարելու էր այն բոլոր ապուշությունները, որը նրան կհանձնարարեր Նիկոլ Փաշինյանը: Եվ այդպես՝ բազմաթիվ ոլորտներում: Մեր պաշտպանության նախարարը պետք է լիներ ոչ այլ ոք, քան Սուրեն Պապիկյանը, ՆԳ նախարարը պետք է լիներ Վահե Ղազարյանը, ԱԱԾ ղեկավարը պետք է լիներ մի մարդ, ում համար առաջին տեղում Նիկոլի, իսկ հետո՝ մնացած ամեն ինչի անվտանգությունն է… Էկոնոմիկա, ֆինանսներ, ՊԵԿ, դատախազություն, ԲԴԽ, ԿԸՀ՝ ամենուր նույն վիճակն է: Դեպքեր են եղել, որ Նիկոլն էն կարգի ապուշների է նշանակել բարձր պաշտոնների, որ սրանք չեն կարողացել տակից դուրս գալ: Ամենավառ օրինակը, թերեւս, Արայիկ Հարությունյանի օրինակն է: Նա Նիկոլի իշխանության մեջ առաջիններից մեկը վաստակեց «նախկին» տիտղոսը՝ ԿԳՄՍ նախկին նախարար, եւ տեղափոխվեց մի աշխատանքի, որտեղ նրանից պահանջվում է ընդամենը կատարյալ ապուշ չլինել: Դե, իսկ ԿԳՄՍ նախարարի աթոռին հայտնվեց մի կին, որ, ճիշտ է, ինտելեկտով չի գերազանցում Արայիկ Հարությունյանին, բայց աչքի է ընկնում «համավոր հարսի» պահվածքով: Իսկ Նիկոլին դա դուր է գալիս:

Նիկոլի իշխանության մեջ նախկիններ էլի կան: Դրանք այն մարդիկ են, որոնց Նիկոլը չի հանդուրժել իրենից ավելի ապուշ չլինելու պատճառով: Արսեն Թորոսյանն ու Վահան Քերոբյանը՝ ձեզ օրինակ՝ նախկին առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարներ: Փաշինյանը Թորոսյանից ազատվեց, որովհետեւ վերջինս քովիդի օրերին լիքը կոմպրոմատ էր հավաքել Փաշինյանի դեմ, ու հարմար պահին, երբ Փաշինյանը պահանջեր հաշվետվություն ներկայացնել քամուն տրված փողերի մասին, այդ կոմպրոմատների շնորհիվ կարողանար խուսափել պատասխանատվությունից: Փաստորեն, այո, Թորոսյան Արսենը բավականաչափ ապուշ չէր եւ լավ պրծավ՝ նախարարի աթոռը պատգամավորի աթոռի հետ փոխելով: Քերոբյանի խնդիրը մի փոքր այլ էր: Նրա ապուշությունը կայանում էր մի բանում՝ համաձայնել էր ապուշի դեր կատարել Փաշինյանի կառավարության մեջ: Ընդամենը՝ այդքանը: Բայց մարդը երկար չձգեց, որովհետեւ ֆիզիկապես էլ հնարավոր չէր անվերջ էկոնոմիկայի նախարարի դեր խաղալ մի նախարարությունում, որի յոթն ու քառսունքը Նիկոլը վաղուց էր կատարել:

Հիմա գանք ավելի կարեւոր ոլորտներին: Մեր երկրում, ինչպես գիտեք, ՍԴ-ից ավելի կարեւոր օբյեկտ չկա, որը, եթե սայթաքի, ամեն ինչ վարի կգնա, ու կկորցնենք թե՛ Սահմանադրությունը, թե՛ անկախությունը, թե՛ պետականությունը եւ թե՛ մնացած լավ բաները, որ ստեղծել ենք Հայաստանի վերանկախացումից հետո: Փաշինյանին պետք է ամեն գնով հեռու պահել ՍԴ-ի գործերին միջամտելուց: Մանավանդ՝ հիմա, երբ կամաց-կամաց մոտենում է արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի կերած բողկերը Սահմանադրությանը հակասող կամ չհակասող ճանաչելու պահը: Ճիշտ է, ՍԴ-ից հետո մի օղակ էլ կա՝ ԱԺ-ն, որ կարող է խանգարել Նիկոլին, բայց ես արդեն վերեւում ասացի, թե ովքեր են Նիկոլի կադրերը, ու ինչպես են նրանք լցվել պետական եւ ընտրովի մարմիններ: ԱԺ քաղաքական մեծամասնությունը, չեմ վարանի մեկ անգամ եւս ասել, պակաս ապուշ չէ, իսկ շատ դեպքերում նույնիսկ ավելի ապուշ է, քան Նիկոլը: Այնպես որ, ԱԺ-ի վրա հույս դնել, թե դեմ կգնա նիկոլամետ վերդիկտներին, մեղմ ասած՝ միամտություն է: Հետեւաբար, մենք ՍԴ-ի պոչից պետք է բռնենք, որպեսզի հանկարծ տնաքանդություն տեղի չունենա, եւ բանը չհասնի ԱԺ-ին՝  Լուլուին, Արփի Դավոյանին, Քոչարյան Անդոյին, Վահագն Ալեքսանյանին, տիլի Գագոյին եւ մյուս ապուշներին: Պատկերացնում եք, չէ՞, թե նրանք ինչեր կանեն: Փաշինյանն էլ, ի դեպ, ՍԴ-ի պոչից է բռնել, որպեսզի մեր ամենաբարձր դատարանում եւս ապուշությունը դառնա գերիշխող ֆակտոր: Նման բան թույլ տալ չի կարելի: Նիկոլ, ձեռքերդ հեռու ՍԴ-ից: Ինչքան քանդեցիր, բավական է: Ավելին չի կարելի անել: Մի արա:

Եթե հիշողությունս չի դավաճանում, ժամանակին մի ապուշ սահմանադրագետ ունեինք, որին Նիկոլը հանձնարարել էր նոր սահմանադրություն գրել եւ 20 թվի ապրիլին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպել: Ասին՝ քովիդ ա, ու տապալեցին այդ գործը: Բայց իրական մեղավորը քովիդը չէր, այլ՝ այդ սահմանադրագետը, որ, չնայած իր կարճ բոյին, սեփական գլխից բարձր ցատկել չկարողացավ: Նիկոլը նրան «պատժեց» դրա համար եւ տարավ նշանակեց ԿԸՀ նախագահ: Փաստորեն, մեր բախտը բերեց, եւ Սահմանադրությունը մնաց նույնը:

Այսօր մենք նոր փորձության առաջ ենք կանգնած՝ արդեն ոչ թե Նիկոլը, այլ անձամբ Իլհամ Ալիեւն է պահանջում, որ փոխենք Սահմանադրությունը, այլապես ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի ստորագրի: Ալիեւը գլոբալ է մտածում՝ նա ուզում է, որ Նիկոլից ու նրա թիմից բացի ապուշություն անի ողջ հայ ժողովուրդը եւ հրաժարվի իր բոլոր տեսակի պահանջատիրություններից: Անձամբ ես համաձայն չեմ: Սա նոնսենս է: Օտար պետության ղեկավարը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզնից այդպիսի բան պահանջելու: Մենք ունենք Անկախության հռչակագիր, ունենք Սահմանադրություն, պետություն եւ այդ իմաստով չենք զիջում աշխարհում ոչ ոքի: Ինչո՞ւ Ռուսաստանը Ճապոնիայից չի պահանջում փոխել սահմանադրությունն ու հրաժարվել Կուրիլյան կղզիներից, Ինչո՞ւ Գերմանիան Ֆրանսիայից չի պահանջում փոխել սահմանադրությունն ու հրաժարվել էլզաս-Լոթարինգիայից… Մի պարզ պատճառով՝ նման բան ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Մինչդեռ Նիկոլից ու նրա իրական Հայաստանից պահանջում են փոխել Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից եւ այլն: Ինչո՞ւ: Մի՞թե Ալիեւն էլ է կարծում, որ մենք ապուշ ենք ու կանենք այն, ինչ ինքն է ասում, մի՞թե Ալիեւը մտածում է, որ մենք ՍԴ չունենք, ու ոչ մի արգելք չկա իր ճանապարհին:

Մեր գործող ՍԴ-ի առաջին փորձությունը քթներիս տակ է: Փաշինյանը, սակայն, այդ փորձությունից առաջ ՍԴ-ն ավելի ուժեղացնելու, անկախ որոշումներ կայացնելու նրա իրավունքն ավելի ամրապնդելու փոխարեն, կախվել է գործող Սահմանադրության հեղինակներից մեկի՝ Հրայր Թովմասյանի պոչից: Ուզում է նրան զրկել ՍԴ դատավորի կարգավիճակից՝ կարգալույծ անել, ինչպես կասեր Բագրատ սրբազանը: Ինչո՞ւ: Բանից պարզվում է, որ Նիկոլն ու իր կառավարությունը Ադրբեջանի հետ թուղթ են ստորագրել, որը կոչվում է «սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների կանոնակարգ»: Իբր՝ կողմերը համաձայնել են դրանով առաջ գնալ: Իր ասուլիսի ժամանակ Նիկոլը շատ կարեւորեց այդ փաստաթուղթը՝ այն որակելով գրեթե աննախադեպ: Բովանդակության մասին դեռ ոչինչ չգիտենք: Փոխարենը գիտենք, որ Նիկոլի խելքը գնում է կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու համար, եւ նա այս անգամ դա արել է Մհեր Գրիգորյանի ձեռքով, այսինքն, որքան հնարավոր է՝ իրենից հեռու: Եվ այժմ այդ դարակազմիկ փաստաթուղթը պետք է անցնի ՍԴ-ով, որպեսզի ՍԴ-ն տեսնի՝ արդյոք Նիկոլը հերթական անգամ չի՞ ոտնահարել մեր Սահմանադրությունը: Իսկ ո՞վ կարող էր ՍԴ-ում դա բոլորից լավ տեսնել: Դե, իհարկե, Հրայր Թովմասյանը՝ ՍԴ միակ դատավորը, որին Նիկոլը չի նշանակել, այն միակ մարդը, որ կարող է հստակ ցույց տալ Նիկոլի հերթական օյինբազության անհամապատասխանությունը մեր Սահմանադրությանը:

ՀԳ. Նիկոլ Փաշինյան, ի՞նչ է նշանակում՝ բերման ենթարկել ՍԴ դատավորին: Ախր դա նշանակում է՝ բերման ենթարկել, իսկ ավելի ստույգ՝ նվաստացնել ՍԴ-ն առհասարակ: Դու դրանով խայտառակում ես երկիրը, Նիկոլ: Բայց դե՝ քեզնից ի՞նչ երկրի ղեկավար: Ելար, հայտարարեցիր, թե ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են, որպեսզի բանակում չծառայեն: Եվ դու պատերազմական դրության մեջ գտնվող մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատա՞ր ես:


Էդիկ Անդրեասյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am