Զինծառայողին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը՝ նրան պարբերաբար նվաստացնելով. Քննչական կոմիտե

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, իրականացված ծավալուն վարութային, ապացուցողական գործողությունների արդյունքում, պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը Ո՞ւր են գնացել բանկերի փողերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am