Կառավարության չոբանները եւ հովիվների դեֆիցիտը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 22-ի նիստը սկսել է խորհրդարան անցած ընդդիմադիրներին ուղղված շնորհավորանքներով: «Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության»:

Փաշինյանը նշել է, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ. «Շնորհավորում եմ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների անցկացման արդյունքներով ներքաղաքական ճգնաժամներ ունենալու պրակտիկային»:

Այս տողերն ընթերցելուց ես չեմ, դուք եք, ասեք ինչ ախտորոշել պացիենտին: Փաշինյանը, իսկապես, ադեկվատության խորը դեֆիցիտ ունի կամ իրեն ինչպես կասեն շլանգի տեղ է դրել:
Սկսենք վերջից՝ արդյոք ընտրություններով հաղթահարվեց ճգնաժամը: Եթե նկատի ունի, որ հետընտրական զարգացումներ չկան եւ ընտրությունների արդյունքներից դժգոհ ու այն կասկածի տակ դրած ուժերը իր պես նոր Մարտի 1 չեն ուզում սարքել, ապա՝ այո, այս առումով նա իրավացի է: Բայց դա չի նշանակում, թե ճգնաժամը հաղթահարված է, պարզապես արտաքին մարտահրավերներն ու ճգնաժամի աշխարհագրությունն է փոխվել, հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի կենտրոն՝ Երեւանից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Երասխ, ու եթե Փաշինյանի համար դժվար է ընկալել, թե ինչ անդառնալի հետեւանքների կարող է հանգեցնել ներքաղաքական լարումը, ապա դա իր խնդիրն է: Սակայն ճգնաժամը ոչ թե վերացել է, այլ խորացել: Եւ, ի վերջո, չպետք է մոռանալ ՀՀ այն հազարավոր քաղաքացիներին, որոնց համարը պայքարը չի ավարտվում մանդատով եւ ինչ որ պահից Փաշինյանի իշխանության համար կարող են սպառնալիք դառնալ:

Առավել զավեշտալի է համերաշխ ապրելու նրա կոչը: Միայն անգերազանցելի ցինկն իրեն կարող է թույլ տալ ընդդիմադիրների նկատմամբ մուրճային քաղաքականություն, հետապնդի ընդդիմադիրներին, ընտրություններից հետո ում կարողանա կալանավորի, օրինակ, Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածուներին բանտերն է լցրել, իսկ հետո խոսի փոխադարձ հարգանքի ու կառուցողականության մասին:

Սակայն Փաշինյանը կառավարությունում միակը չէ, ով կորցրել է իրականության զգացումը, իր առաքիչ նախարար Վահան Քերոբյանը նույն օրը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել, ասելով՝ Հայաստանում աշխատատեղերի դեֆիցիտ կա, անգամ նախրապանի՝ չոբանի պակաս, եւ հարցը լուծում են արտերկրից չոբաններ բերելով: Կարելի էր ասել՝<<նո քոմենթ>> , բայց հարցի լուծման փոքրիկ հուշում սրտացավ նախարարին, պարոն Քերոբյան, եթե Հայաստանի անգրագետ չոբաններին չտեղափոխեիք կառավարություն եւ ամեն մեկին մի պաշտոնի չնշանակեիք, այս ոլորտում, հաստատ, դեֆիցիտ չէր առաջանա:

Անի Սահակյան

դիտվել է 986 անգամ
Լրահոս
Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am