Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ (ՁՊՎ-ում) պահելը օրինականացված բռնության ձև է: Ակնհայտ է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելը իր էությամբ, բացառում է անձին ՁՊՎ տեղափոխելու և այնտեղ պահելու անհրաժեշտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
«2022 թվականին այս հարցով ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումից մեջբերում.
«Հայկական իրավաքաղաքական ռեալիզմի տեսանկյունից օրենսդիրը քրեական հետապնդման ռեպրեսիվ համակարգին օրենքով վերապահել է անձին անազատության մեջ պահելու (մինչև 36 ժամ) օրինական, սակայն հակաիրավական «հիանալի» գործիք։ Քրեական հետապնդման մարմինը ստացել է օրինական, սակայն հակաիրավական հնարավորություն՝ նույնիսկ բովանդակային իմաստով ակնհայտ անհիմն և դատական հեռանկար չունեցող կալանքի միջնորդություն ներկայացնելու միջոցով, կամայական եղանակով մեղադրյալին զրկել ազատությունից»:
Այս դիմումով վարույթը բնականաբար կարճվեց, իսկ այս «երկսայրի սուրը» գործում է դեռ միակողմանի»,- գրել է Ղամբարյանը։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը